Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով

«Եվրասիական ալյանս»-ը գնում է Փաշինյանի ստորագրության հետեւից

Ներքաղաքական

Չնայած դեռեւս նախորդ տարի՝ 2025 թվականին, Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքական հայտարարությանը, որով Հայաստանը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու իր կամքը եւ կառավարությանը լիազորում է ձեռնարկել այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում, հրապարակայնորեն հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակել իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) եւ այս պահին չի տեսնում ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալու, ո՛չ էլ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն։

Հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ օգոստոսի 3-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնության համապետական ստորագրահավաքը կմեկնարկի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ նախաձեռնության անդամները նախ կփորձեն առաջին ստորագրությունը ստանալ հենց Նիկոլ Փաշինյանից՝ նրան հնարավորություն տալով գործնականում վերահաստատել իր իսկ հնչեցրած հայտարարություններն ու ցույց տալ, որ դրանք եղել են ոչ թե իրավիճակային քաղաքական խոսքեր, այլ հստակ դիրքորոշում։

Նախաձեռնողներն ընդգծում են, որ ստորագրահավաքի նպատակն է հանրաքվեի միջոցով Սահմանադրության մեջ ամրագրել այնպիսի լրացում, որը կապահովի նախկինում կնքված միջազգային պայմանագրերի անձեռնմխելիությունը եւ թույլ չի տա առանց ժողովրդի կամարտահայտության կնքել այնպիսի նոր պայմանագրեր, որոնք կարող են հակասել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին։

Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ նման սահմանադրական երաշխիքը կկանխի տնտեսական եւ սոցիալական այնպիսի որոշումների ընդունումը, որոնց հետեւանքով կարող են տուժել հազարավոր ՀՀ քաղաքացիներ, արտահանողներ, ներմուծողներ, արտադրողներ եւ սպառողներ։ Իսկ առաջին ստորագրությունը Նիկոլ Փաշինյանից ստանալու փորձը, նրանց համոզմամբ, լինելու է լավագույն ցուցիչը՝ որքանո՞վ են իշխանության հայտարարություններն ու իրական քայլերը համընկնում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված