ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումից հետո Սամարայի մարզում հրդեհվել է Wildberries-ի պահեստը

Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Սամարայի մարզում հրդեհվել է Wildberries-ի լոգիստիկ օբյեկտը, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ «Հարձակման պատճառով Սամարայի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջները։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։ Ընկերությունից հայտնել են նաև, որ լոգիստիկ շղթաները վերակառուցվել են, մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն դեպի այլ օբյեկտներ շարունակվում են։ Հուլիսի 18-ին և 22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել էին ընկերության լոգիստիկ օբյեկտները Մոսկվայի (Էլեկտրոստալ) և Տամբովի (Կոտովսկ) մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի (Կրասնոդար) և Ստավրոպոլի (Նևիննոմիսկ) տարածքներում:

Էլեկտրոստալում հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Կոտովսկում գիշերային հերթափոխի 7 աշխատող զոհվել էր, ևս 24-ը՝ վիրավորվել: Wildberries-ի ղեկավարի խոսքով՝ առցանց խանութը վաճառողներին զեղչեր է առաջարկում մի շարք պահեստներում պահեստավորման համար՝ մատակարարման օրվանից 45 օրվա ընթացքում, ինչպես նաև 100% զեղչ՝ տարածաշրջանային պահեստներ տարանցիկ առաքումների համար:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ