Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Հունաստանում հրդեհների մարման ժամանակ երկու ուղղաթիռ է բախվել իրար

Միջազգային

Հունաստանում անտառային հզոր հրդեհի դեմ պայքարի ժամանակ օգոստոսի 2-ին բախվել են երկու հրշեջ ուղղաթիռներ, հայտնել է Reuters-ը։

Նշվում է, որ տարերային աղետն արդեն իսկ ավերել է Աթենքից հյուսիս-արևմուտք գտնվող ավելի քան 100 տուն։ Միևնույն ժամանակ, բռնկված հրդեհի պատճառով հարկադիր տարհանումներ են սկսվել զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Կեֆալոնիա կղզում։ Այս ամառ Եվրոպան լրջորեն պատուհասվել է անտառային հրդեհներով, ինչին նախորդել էին աննախադեպ ռեկորդային շոգերն ու սակավ տեղումները։

Ըստ գիտնականների՝ այս աղետալի պայմանները էլ ավելի են սրվել գլոբալ կլիմայի փոփոխության հետևանքով։ Եվրամիությունում 2026 թվականի սկզբից անտառային հրդեհներն ընդգրկել են շուրջ 435 000 հեկտար տարածք՝ գերազանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հարավարևմտյան շրջաններում մոլեգնող անտառային հրդեհն անվանել էր «լիովին աննախադեպ»՝ հրշեջներին զգուշացնելով, որ կրակի դեմ պայքարը դեռ երկար կտևի։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ