Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Լեհ իրավաբանը հանդես է եկել Գարեգին Բ-ին պաշտպանող բաց նամակով

Ներքաղաքական

Լեհ քաղաքական գործիչ, իրավաբան և բլոգեր Տոմաշ Լեխ Բուչեկը բաց նամակ է հրապարակել ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հայտարարելով, որ չի կարող անտարբեր մնալ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի դեմ իրականացվող արշավի ֆոնին։

Նամակում Բուչեկը, նշելով, որ ինքը լեհ է և կաթոլիկ լեհական Լուբլին քաղաքից, ընդգծել է, որ չնայած հայկական արմատների բացակայությանը՝ խորը հարգանք է տածում հայ ժողովրդի, նրա պատմության և քրիստոնեական ժառանգության նկատմամբ։ Քաղաքական գործչի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին մնում է «վերջին բերդն է, որը հնարավոր չէ գնել», «վերջին ձայնը, որը դեռ ճշմարտությունն է ասում, երբ բոլորը լռում են», և «վերջին տունը, որտեղ հայը մնում է հայ, այլ ոչ թե կուսակցության անդամ»։

Կաթողիկոսի դեմ հարձակումները նա կապել է առանձին քաղաքական ուժերի՝ սեփական ձախողումները թաքցնելու փորձերի հետ։ «Երբ հայը հարվածում է իր Եկեղեցուն, նա հարվածում է սեփական հոգուն», - ասվում է նամակում։ Բուչեկը քննադատել է նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք, նրա խոսքով, հրապարակայնորեն հայտարարում են ՀԱԵ-ն աջակցելու մասին, սակայն «լռում են, երբ պղծվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», կամ աջակցում են Կաթողիկոսի դեմ արշավներին՝ հանուն սեփական քաղաքական կամ գործարար շահերի պահպանման։ «Այդ լռությունը դավաճանություն է։

Այդ երկերեսանիությունը դավաճանություն է։ Հիշե՛ք, Հիսուսին ոչ թե Պիղատոսն է դավաճանել, այլ Հուդան՝ իր աշակերտը», - գրել է Բուչեկը։ Լեհ քաղաքական գործիչը զուգահեռ է անցկացրել կոմունիստական ​​վարչակարգի ժամանակների Լեհաստանի պատմության հետ՝ հայտարարելով, որ Եկեղեցու ազդեցությունը թուլացնելու փորձեր արվել են նաև իր երկրում։

«Մենք գիտեինք. առանց Եկեղեցու չկա Լեհաստան։ Առանց Էջմիածնի չկա Հայաստան», - գրել է նա։ Բուչեկն ընդգծել է, որ Գարեգին Բ-ն «կատարյալ մարդ չէ», սակայն մնում է Ամենայն Հայոց օրինական Կաթողիկոսը և պատասխանատվություն է կրում պատերազմից, Արցախի կորստից և ներքին պառակտումից հետո ժողովրդի միասնության պահպանման համար։ «Դուք կարող եք չհամաձայնվել նրա հետ։ Բայց դուք չունեք իրավունք նրան նվաստացնելու, վիրավորելու և նրա տապալումը պահանջելու հրապարակներում։ Դա անում են միայն նրանք, ովքեր երբեք չեն կառուցել, միայն քանդել են», - հայտարարել է լեհ քաղաքական գործիչը։

Ուղերձի վերջում նա կոչ է արել դադարեցնել հարձակումները Կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու վրա։ «Ձեռք մի՛ տվեք իմ եղբայրների Կաթողիկոսին։ Ձեռք մի՛ տվեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Եթե ուզում եք ուժեղ Հայաստան, ծնկի՛ եկեք եկեղեցում, այլ ոչ թե եկեղեցու դեմ», - գրել է Բուչեկը՝ առանձին կոչ անելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին անմասն չմնալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել Կաթողիկոսին։ 2026 թվականի հունվարին Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։

Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ