ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Թրամփը հայտնեց Իրանի վրա հարձակումները չեղարկելու մասին՝ Թեհրանի հետ արագ համաձայնագիր կնքելու համար

Միջազգային

Թրամփը հայտնեց Իրանի վրա հարձակումները չեղարկելու մասին՝ Թեհրանի հետ արագ համաձայնագիր կնքելու համար: Ըստ ԱՄՆ նախագահի գրառման.

«Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է դիմակայել Իրանի Իսլամական Հանրապետությանը ռազմական ուժով, հակաահաբեկչական միջոցներով և այնպիսի հնարավորություններով, որոնք աշխարհը չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այնուամենայնիվ, Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են մեզ հետաձգել ցանկացած հարձակում՝ համաձայնագրի հիմնական պայմաններին համաձայնվելուց հետո: Այս համաձայնագիրը կներառի Հորմուզի նեղուցի անհապաղ, ամբողջական և անվերապահ բացումը և իրանական միջուկային սպառնալիքի վերացումը:

Այս խնդրանքին ի պատասխան՝ ես համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ աշխարհի բարօրության և Իրանի բարգավաճումն ու հաջողությունն ապահովելու համար՝ պայմանով, որ արագ համաձայնագիր կնքվի: Իսրայելի պետությունը կիսում է իմ դիրքորոշումը այս հարցում: Եկեք բոլորս միասին աշխատենք այս առաջադրանքը կատարելու համար»:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70292 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ