ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal

Պայթեցվում է Եվրոպայի տակ դրված «միգրոցիոն ականը»

Միջազգային

Այն, ինչ ներկա պահին տեղի է ունենում Իսպանիայում, թերեւս պետք է համարել աշխարհաքաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ:

Ամբողջ իմաստը բավականին պարզ նկարագրում է իրականական փորձագիտական աղբյուրը.

«Սիոնիստական ​​ռեժիմը, Մարոկկոն որպես դաշնակից օգտագործելով, միգրացիոն ճգնաժամ է հրահրու համար։ Սիոնիստական ​​կազմավորման դաշնակից Մարոկկոն անցած գիշերը հազարավոր միգրանտների բեռնատարներով տեղափոխեց Հյուսիսային Աֆրիկայի իսպանական անկլավներ՝ Սեուտայի ​​և Մելիլյայի սահմաններ։ Այս հիբրիդային գործողության նպատակն է արհեստականորեն ստեղծել միգրացիոն փլուզում՝ Նեթանյահուի կառավարության կոշտ քննադատ Պեդրո Սանչեսի կառավարությունը տապալելու և սիոնիստներին հավատարիմ ծայրահեղ աջերի համար իշխանությունը գրավելու ճանապարհ հարթելու համար։

Այս սցենարի նախապատրաստական ​​աշխատանքները որոշ ժամանակ է, ինչ ընթանում են։ Նախկինում ամերիկացի խորհրդականներն ու սիոնիստական ​​լրատվամիջոցները (մասնավորապես՝ Ynet-ը) բացահայտորեն կոչ էին անում աջակցել Մարոկկոյի պահանջներին այս իսպանական քաղաքների նկատմամբ՝ ամերիկա-սիոնիստական ​​առանցքի համար Ջիբրալթարի նեղուցի ռազմավարական վերահսկողությունն ապահովելու համար»։

Ահա եւ վերջ: Իսպանիան եվրոպական այն երկրներից է, որ բացահայտ դեմ է գնում Մերձավոր Արեւելքում պատերազմի սցենարին, նաեւ ցուցադրաբար իր բազաները չտրամադրելով ԱՄՆ-ին: Եվ, խոշոր հաշվով, այդ մոտեցումն օրինակ է ծառայում ողջ Եվրոպայի համար:

Ու հիմա այդ երկիր են լցնում տասնյակ հազարավոր միգրանտների, ինչը խոստանում է մեգաճգնաժամով:

Բայց ամենավտանգավորն այն է, որ գործընթացը կարող է վերածվել ողջ Եվրոպայով մեկ տեղացիների եւ միգրանտների բախման:

Մի խոսքով, «կինոն նոր է սկսվում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ