Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Մարդիկ հացի գումար անգամ չունեն․ ինչ են պահանջում ցուցարարները

Հասարակություն

Ոտնահարված իրավունքների շքերթը շարունակվում է։ «Օլիմպավան» մարզաառողջարան կենտրոնի աշխատակիցները երեկ կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի բացեն կենտրոնի դռները, եւ մարդիկ կարողանան աշխատել, վճարել վարկերը եւ վերջապես՝ ապրել:

Խնդիրը, սակայն, շարունակում է մնալ չլուծված։ Թեեւ ցուցարարներին մոտեցել է քաղաքացիների դիմումներն ընդունող, ըստ նրանց՝ Նազարյան ազգանունով մեկը, լսել է ներկայացված պահանջները եւ դրանք գնահատել հրատապ, այդուհանդերձ որեւէ հստակ ժամկետ չի նշվել՝ երբ հարցը կբարձրացվի համապատասխան մարմիններում, եւ երբ կարող է ակնկալվել դրա լուծումը։

«Եթե վերեւում նստածները եւ այս հարցը քննարկողները հայեր են, ապա հարցին շուտ լուծում կտաք, որպեսզի մենք սեւ ցոււցակ չընկնենք բանկերում»,- ասաց ցուցարարներից մեկը:

Մեկ ուրիշն էլ նշեց, որ այս ընթացքում ահռելի գումարային կորուստներ են կրում գործարաններն ու աշխատակիցները․ «Ֆինանսական կորուստների մասին խոսելն անգամ անիմաստ է, քանի որ բոլոր գործարանները փակված են, իսկ աշխատակիցները հացի գումար չունեն: Անգամ այդտեղ գալու գումար չունեին մարդիկ, որ գային ու իրենց բողոքի խոսքը հայտնեին»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ