Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշ Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք

Վերջնագիր ոչ թե Նիկոլը, այլ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը կարող են տալ, եւ այն արդեն տվել են

Հրապարակախոսություն

Կողմնորոշվելու համար տրված ժամկետը լրանում է դեկտեմբերին, արագորեն սպառվող ժամանակը Նիկոլին գժվեցնում է։

Եթե առաջիկա շաբաթներին Հայաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը չլուծվի, դա կդառնա «ԵԱՏՄ վերջի սկիզբը». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը՝ ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը:

Հայաստանի նկատմամբ արտահանման ռուսական սահմանափակումներից հոգեկան հավասարակշռությունն էլ ավելի կորցրած ու ցայտնոտային վիճակում գտնվող Նիկոլի ուղեղում երեւի «կարճ միացումներ» են, համենայնդեպս, ինչ-որ բան հաստատ այն չէ, այլապես իրեն հաշիվ կտար ու չէր համարձակվի ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի առնչությամբ արտահայտվել վերջնագրով՝ իր վերջի սկիզբն ակնհայտորեն շփոթելով Եվրասիական տնտեսական միության վերջի սկզբի հետ:

Ավելին. Նիկոլը կարծում է, թե կարող է հիմարի տեղ դնել Պուտինին, կամ ՌԴ նախագահը կների իրեն: Ու դեռ լկտիություն ու հանդգնություն ունի հավակնելու նրա հետ հանդիպման...

Նիկոլի գլխավորած կառավարությունը պետության ունեցվածքից տարածք է տրամադրել ռուսատյաց Արման Բաբաջանյանի հիմնած ԶԼՄ-ին: Նիկոլը եւ նրա գրպանում գտնվող Քննչական կոմիտեն ՌԴ-ն, ըստ էության, հրապարակավ համարել են Հայաստանին թշնամի կամ Հայաստանի նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնող պետություն, եւ այս ամենից հետո Նիկոլը կարծում է, թե կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հիմարի տեղ դնել:

Կամ գուցե կարծում է, թե վերը նշված ու վերը չնշված, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի դեմ ուղղված բազմաթիվ քայլերից հետո Պուտինը կարող է եւ կների իրեն... Երկու դեպքում էլ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈ՛ՒՄ Է:

Ռուսատյաց եւ հայաստանյան հանրությանն իր վատ համբավով հայտնի Արման Բաբաջանյանի հիմնած լրատվամիջոցը տարածք է ստացել Հայաստանի կառավարությունից: Հայաստանի իշխանությունները տարածք են տրամադրել ռուսատյաց քաղաքական գործչի հիմնած լրատվական կայքի համար։ Այս փաստը, բնականաբար, չի վրիպել ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունից:

Ինչպես գրել է, օրինակ, «РИА Новости»-ին, Հայաստանի կառավարությունը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման տարածք է տրամադրել Երեւանում՝ «Հանուն հանրապետության» հակառուսական կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հիմնած 1in.am առցանց ռեսուրսի գործունեության համար: Նշված որոշումը հետեւում է նրա կայքում տեղադրված կառավարության որոշումից:

«Հանուն հանրապետության» հակառուսական կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հիմնած «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել (որին պատկանում է 1in.am-ը.- խմբ.) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրագրված Երեւան քաղաքի Վարդանանց փակուղի հասցեում գտնվող շենքում 250 քմ մակերեսով տարածք», - նշված է կառավարության որոշման մեջ:

Որոշման հիմնավորումներում նշված է, որ տարածք տրամադրելու խնդրանքով դիմել է ընկերության տնօրենը՝ «լրատվամիջոցների բնականոն եւ անխափան գործունեությունն ապահովելու նպատակով»:

Կասկածից դուրս է, որ եթե ընդդիմադիր կամ, թեկուզ, պարզապես ռուսամետ դիրքորոշում ունեցող որեւէ ԶԼՄ-ի ղեկավար նույն խնդրանքով դիմեր կառավարություն, ստանալու էր մերժում, մինչդեռ «Հանուն հանրապետության» (իրականում՝ «Ընդդեմ հանրապետության») հակառուսական կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հիմնած «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին վերոնշյալ տարածքի տրամադրումը չի մերժվել:

Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքի կենտրոնում 250 քմ մակերեսով գրասենյակային տարածքի վարձակալության արժեքը, ամենահամեստ հաշվարկներով, մեկուկես միլիոն դրամ է, ապա 3 տարվա համար այն կկազմի 54 մլն դրամ, որից զրկվել է Հայաստանի պետական բյուջեն՝ հանուն հակառուսական կուսակցության առաջնորդի հիմնած ընկերությանը պատկանող 1in.am իշխանամետ, հակահայկական ու հակառուսական ուղղվածություն ունեցող կայքի: Թերեւս ավելորդ է նշել, որ տվյալ տարածքը մեկ այլ անձի կամ կազմակերպության վարձակալության տալու դեպքում հիշյալ գումարը կարող էր ծառայեցվել Հայաստանի պաշտպանության, օրինակ, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոց կամ միջոցներ գնելու համար:

Եվ ահա, այս ամենից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը հնարավոր է համարում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որքան էլ զավեշտական է, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Ու սա՝ այն դեպքում, երբ Պուտինը, եթե չափազանց մեծահոգի գտնվի ու ցանկանա դարձի բերելու նպատակով հավելյալ ինչ-որ բան բացատրել Նիկոլին, ինքը պետք է պատրաստակամություն հայտնի հանդիպել Նիկոլի հետ:

«Հանդիպումը հնարավոր է,- ասել է Նիկոլը լրագրողներին՝ ի պատասխան Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին, - Համենայնդեպս, քննարկումներ եւ շփումներ մենք անպայման կունենանք»:

Հնարավոր է... Բայց, հնարավորը դեռ չի նշանակում, որ Պուտինը նրան կընդունի: Ինչ վերաբերվում է ՌԴ նախագահի հետ քննարկումներին, շփումներին, որոնց իրականացման հարցում Նիկոլը վստահություն է հայտնել, ապա, եթե Պուտինը չհրաժարվի Նիկոլի հեռախոսազանգին պատասխանել, դա բացառված չէ:

Իրականում Պուտինի հետ հանդիպումը հնարավոր համարելու վերաբերյալ Նիկոլի հայտարարությունը մանիպուլյատիվ հնարք է, որի նպատակը հանգստացնելն է այն հայ գյուղատնտեսներին, ձկնաբույծներին, ալկոհոլային խմիչքներ եւ կաթնամթերքներ արտադրողներին, արտահանողներին, որոնց արտադրանքի ընդունումից ՌԴ-ն միանգամայն արդարացիորեն եւ իրավացիորեն հրաժարվել է: Այսինքն՝ անցած երկուշաբթի Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չկարողացավ հասնել հայկական ապրանքների արտահանման արգելքի վերացմանը, հնարավոր է իր հետ հանդիպմանը ու խնդրի լուծմանը հասնի հետագայո՞ւմ:

Չի՛ ստացվելու՝ առանց ԵՄ, թե ԵԱՏՄ Հայաստանի կողմնորոշման հարցով մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի պահանջի կատարման, որը Նիկոլը հիշյալ հեռախոսազրույցի ընթացքում դարձյալ, ըստ էության, մերժել է՝ դա հնարավոր համարելով միայն Եվրամիությանն անդամակցելու հարցով անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո, մինչդեռ ԵԱՏՄ-ի վերջնաժամկետը մոտենում է:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ