ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal

«Ժողովուրդ». Նոր սյուրպրիզ Փաշինյանից

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք նշանակումներ և վերադասավորումներ իրականացվում են արագ և հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ։

Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում և սպասում էր տեղափոխմանը։

Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Այս որոշումն անակնկալի է բերել թե՛ նախարարության աշխատակիցներին, թե՛ գործարանի հետ կապված գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին։ Արդյունքում Զաքարյանը մնացել է նախկին կարգավիճակում, իսկ արդեն սկսված տեղափոխության գործընթացը փաստացի դադարեցվել է։

Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես ևս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և հաճախ վերջին պահին վերաձևել իր թիմի ներսում ազդեցության և պատասխանատվության բաշխումը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ