Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Մահին հաղթող «հրաշագործները».Այստեղ որոշումները ընդունվում են վարկյանների ընթացքում

Առողջապահական

Նրանց մասնագիտությունն աշխարհում ամենակարևորներից մեկն է․ բոլոր ժամանակներում բուժաշխատողները եղել են հերոսներ, կյանքի համար պայքարող և մահին հաղթող «հրաշագործները»։ Կողքից հեշտ թվացող, բայց իրականում խիստ բարդ ու պատասխանատու այս մասնագիտությունը ստիպում է բուժաշխատողներին իրենց կյանքը նվիրել աշխատանքին ու միշտ առաջնահերթություն տալ հիվանդների բուժմանը։ Այսօր գտնվում ենք  «Աստղիկ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունում , որտեղ որոշումները ընդունվում են վարկյանների ընթացքում: Անքուն գիշերներ, անձնվեր աշխատանք, անմնացորդ նվիրում յուրաքանչյուր մարդկային կյանքի նկատմամբ։ Այստեղ , սպիտակ խալաթի նվիրյալները` բաժանմունքի ղեկավար Հայկ Անտոնյանի գլխավորությամբ 24 ժամյա գրաֆիկով պայքարում են մարդկային կյանքի և առողջության համար։ Բարձ որակավորում ունեցող ընդհանուր պրոֆիլի բժիշկները և նեղ մասնագետները գործում են համատեղ և համակարգված՝ ապահովելով ճիշտ ախտորոշում և արդյունավետ բուժման կազմակերպում։ Յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հիմնված բժշկական լավագույն պրակտիկայի վրա։ Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը լիարժեքորեն ապահովված է որակյալ մասնագետներով (ռեանիմատոլոգներ), անհրաժեշտ դեղորայքով, ժամանակակից սարքավորումներով` ցանկացած պահի պատրաստ հիվանդին ցուցաբերելու անհրաժեշտ առաջին օգնությունը` միայն թե մեկ մարդկային կյանք ավել փրկվի :

 

Բաժանմունքի ղեկավար Հայկ Ռազմիկիչը խոստովանում է` այն որ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը անմրցելի է իր նվիրյալ հիպոկրատներով` դրան ամենօրյա աշխատանքով եւ խստապահանջ մոտեցումով նպաստում է բացառապես բժշկական կենտրոնի տնօրեն` Ասատուր Մարատիչը.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ