ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal

Կիեւին հարվածել է ռուսական ավելի քան 50 հրթիռ (Տեսանյութ, Ֆոտո)

Միջազգային

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել այսօր գիշեր Ուկրաինային հասցված զանգվածային հարվածների մասին: Ըստ աղբյուրի, օգտագործվել ենցամաքային, օդային և ծովային տեղակայման տարբեր հրթիռներ, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

Նպատակակետերի թվում էին Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, պաշտպանական արդյունաբերության օբյեկտները, հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոնները, որոնք զբաղվում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, պահեստավորմամբ և մատակարարմամբ, ինչպես նաև օդային տարածքի վերահսկմամբ։

«Հարվածները վնասել են.

ռազմական ենթակառուցվածքները, պաշտպանական արդյունաբերությունը և լոգիստիկ օբյեկտները Կիևում, Լվովում և Իվանո-Ֆրանկովսկում, ինչպես նաև Ժիտոմիրի, Ռովնոյի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի մարզերում.

«Յուժնի» նավահանգստում գտնվող բեռնատար նավը.

Օդեսայից արևելք և հարավ գտնվում էին երկու բեռնատար նավեր, որոնք զենք և ռազմական տեխնիկա էին տեղափոխում»։

Փորձագիտական աղբյուրները հատկապես առանձնացնում են Կիեւին եւ Լվովին հասցված հարվածները:

Կիեւին հարվածել է մի քանի տասնյակ հրթիռ, ինչպես նաեւ հարվածային անօդաչուները: Ամենածանր հարվածները հասցվել են Կիևին։ Օգտագործվել են «Իսկանդեր», «С-400» և «Ցիրկոն» բալիստիկ հրթիռներ, ավելի քան 40 «Կալիբր» և «X-101» թևավոր հրթիռներ, ինչպես նաև «Գերան» անօդաչու թռչող սարքեր։

Լվովում ռուսական հրթիռը խոցել է թիրախ լեհական սահմանից 90 կմ հեռավորության վրա: Դա Լեհաստանին պարտադրել է օդ բարձրացնել սեփական ավիացիան:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70199 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ