Տեւական դադարից հետո ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին
ՄիջազգայինCENTCOM-ի տեղեկացմամբ, տեւական դադարից հետո ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ։
Հարվածներ արդեն իսկ հասցվել են Իրան-Իրաք սահմանին, Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում, ինչպես նաև Բանդար Աբբաս և Բուշեր քաղաքներում։
Ուշագրավ է, որ սիանից իրանական աղբյուրներն առանձնապես մտահոգված չեն: Ազգայնական թեւը ներկայացնող փորձագետներից մեկը նկատում է. «Սրանք հերթական հարվածներն են, որոնք ԱՄՆ-ին ոչ թե օգուտ չեն տալիս, այլ խիստ անցանկալի են. շարունակում են անիմաստ վատնել նվազող ռազմամթերքը: Դրանից խուսափելու համար է, որ փորձեցին միակողմանի զինադադարի խաղը սարքել` մտածելով, որ իրականա ռեֆորմիստական իշխանությունենրի միջոցով դրա մեջ կներքաշեն նաեւ ԻՊՀԿ-ին: Չստացվեց, ու հիմա ԱՄՆ-ն ստիպված է վերսկսել իր հարվածները, հակառակ դեպքում կհայտնվի լիովին «դեմքը կորցնելու» հեռանկարի առաջ: Այն է` Իրանը հարվածում է, իսկ ԱՄՆ-ն` լռում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk