Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Փաստ». ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան

Մամուլի տեսություն

«Փաստ»-ը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:

Տարիներ առաջ, երբ Սամվել Կարապետյանն ու «Տաշիր» խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին ՀԷՑ-ը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված, կորուստներով լի և կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում: Սակայն այսօր օրվա իշխանությունը, լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն:

Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը»:

Մանրամասները՝ ակզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70193 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ