Կիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ) Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել են Զապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը «Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա 6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ Հետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-ից Ռուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ) Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ

Դատապարտել Վեհափառին. Փաշինյանը գնում է մի ռեկորդի, որի մասին անգամ կոմունիստները չէին երազի

Թեմա
«Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ քրեական հետապնդման է ենթարկվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ղեկավարում է աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, բացահայտ պատերազմ է մղում ազգային ինքնության գլխավոր հաստատության դեմ։
 
Հայաստանում ծավալվում է քրեական մի գործընթաց, որն աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. քննության թիրախում միաժամանակ հայտնվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, առանցքային թեմերի առաջնորդներն ու Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։
 
Նրանց մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելը»։ Քրեական հետապնդման փաստացի առիթ են դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներեկեղեցական նշանակումներն ու կանոնական որոշումները, որոնք աշխարհիկ դատարանը փորձել է արգելափակել, իսկ Եկեղեցու ղեկավարությունը հրաժարվել է 1700-ամյա կանոնները ստորադասել տարածքային դատարանների վճիռներին։
 
Քննչական մարմնի դիրքորոշումը պարզունակ է. հոգևոր աստիճանավորը սովորական «պաշտոնատար անձ» է, իսկ հոգևոր կարգապահությունը՝ «ծառայողական հրահանգ»։
 
Սահմանադրությունը զրոյացնող նախադեպը
 
Կաթողիկոսի և եպիսկոպոսաց դասի դեմ հարուցված քրեական գործը սոսկ իրավական վեճ չէ, այլ հիմնարար նախադեպ՝ Հայաստանի իրավական համակարգի և ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Պետության նորագույն պատմության մեջ առաջին անգամ քրեական օրենսգիրքը կիրառվում է Եկեղեցու կանոնական ինքնավարությունն ուղղակիորեն կազմաքանդելու համար։
 
Իրավաբանական տեսանկյունից քննությունը դիմել է նենգափոխման. եկեղեցական աստիճանակարգությունն ու հոգևորականության կանոնական հպատակությունն իրենց Հայրապետին որակվել են որպես «ծառայողական կախվածություն»՝ աշխատանքային կամ վարչական իրավունքի տերմինաբանությամբ։ Սրանով աշխարհիկ իշխանությունը հռչակում է. պետական դատարաններն այսուհետ իրավասու են Էջմիածնին թելադրել, թե ով ունի Պատարագ մատուցելու իրավունք, և ով՝ ոչ։
 
Փաշինյանի կուրսը. Պատերազմ ընդդեմ «Առաջին քրիստոնյա ազգի»
 
Իրավիճակի ողբերգական հեգնանքն այն է, որ Եկեղեցու հեղինակության համակարգված ոչնչացումը բխում է Հայաստանի ղեկավարից՝ մի պետության, որը 301 թվականին աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 2018 թվականին իշխանության գալու պահից ի վեր Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն վարում է ՀԱԵ-ն տկարացնելու քաղաքականություն.
 
- Դպրոցական ծրագրերից հեռացվեց «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։
 
- Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հրապարակային հարձակումներ գործեցին Կաթողիկոսի վրա՝ հոգևորականությանը մեղադրելով «քաղաքական ապաշնորհության» և «անհավատարմության» մեջ։
 
- 44-օրյա պատերազմի աղետալի ելքից և Արցախի հանձնումից հետո, երբ ՀԱԵ-ն բացահայտորեն կոչ արեց Փաշինյանի հրաժարականին՝ հանուն պետության փրկության, իշխանությունների հռետորաբանությունն անցավ բացահայտ բռնաճնշումների փուլին։
 
Փաշինյանի համար, ով կերտում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ հրաժարվելով պատմական իրավունքներից, ազգային խորհրդանիշներից ու հիշողությունից, Հայ Եկեղեցին մնում է վերջին համախմբող կառույցը, որը պահպանում է հայկական ինքնությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ բազմամիլիոնանոց սփյուռքում։
 
Պատմական ակնարկ. Բռնաճնշումներ, մատնություններ և Կաթողիկոսի սպանությունը
 
Պատմությունը հիշում է, որ Հայ Եկեղեցին ոչնչացնելու կամ հպատակեցնելու փորձերը միշտ համընկել են ազգային աղետների ամենադաժան ժամանակաշրջանների հետ։
 
Օսմանյան կայսրությունում հոգևորականությունը առաջին թիրախն էր. 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական իշխանությունները մեթոդաբար բնաջնջում էին եպիսկոպոսաց դասն ու քահանաներին՝ հասկանալով, որ առանց հովիվների ժողովուրդը կկորցնի դիմադրողականությունը։
Սակայն անգամ XX դարում՝ խորհրդային ամենակոշտ աթեիզմի տարիներին, իշխանությունը գործում էր զգուշավորությամբ։
 
Կաթողիկոսի նկատմամբ ուղղակի ֆիզիկական և քրեական ճնշման գլխավոր պատմական նախադեպը հասնում է 1938 թվական։
 
Պատմական տեղեկանք.
 
1938 թվականի ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Էջմիածնում չպարզված և ողբերգական հանգամանքներում նահատակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա (Մուրադբեկյանը)։ Դրան նախորդել էին ՆԿՎԴ-ի (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) կողմից տարիներ տևած հալածանքները, եպիսկոպոսների հաճախակի հապշտապ ձերբակալությունները, եկեղեցապատկան գույքի բռնագրավումն ու Պատրիարքից պահանջները՝ «հրաժարվել քաղաքականությունից» և հպատակվել բոլորշևիկներին։ Պատմագիտական գերիշխող վարկածի համաձայն՝ Խորեն Ա-ն խեղդամահ է արվել հատուկ ծառայությունների գործակալների կողմից հենց իր վեհարանում՝ հրաժարվելով ստորագրել եկեղեցական գանձերը հանձնելու և ՀԱԵ կառույցը «ինքնալուծարելու» փաստաթղթերը։ Նրա նահատակությունից հետո Հայրապետական Գահը թափուր մնաց մինչև 1945 թվականը։
 
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանում, փորձագետներն ու պատմաբաններն անվանում են «1938 թվականի մեղմ վերաթողարկում»։ Տարբերությունն ընդամենն այն է, որ եթե բոլշևիկները գործում էին մարտնչող աթեիզմի դրոշի Ներքո,ապա ընթացիկ գործընթացները նախաձեռնված են ինքնիշխան Հայաստանի ընտրովի իշխանության կողմից։
 
Ինչո՞վ է սա սպառնում Կաթողիկոսին և եպիսկոպոսաց դասին
 
Քրեական մեղադրանքների առաջադրումը Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը դուրս է բերում քաղաքակրթական ճեղքվածքի մակարդակի։
 
Փորձելով քրեական հոդվածների օգնությամբ չեզոքացնել ընդդիմախոսներին՝ գործող իշխանությունը ռիսկի է դիմում վերջնականապես քանդել պետության իրավական հիմքերն ու ուղղակի բախման մեջ մտնել սեփական պատմության և միջազգային քրիստոնեական հանրության հետ», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված