Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Ծառահատումն օգո՞ւտ է, թե՞ վնաս Երեւանին. Բեգոյանը փակագծեր է բացում

Հասարակություն

Քաղաքացին ահազանգել է այն մասին, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան թաղամասում հատել են կանաչ ծառեր: Անմիջապես «Իրավունք»-ը կապ է հաստատել քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ:

— Պարոն Բեգոյան, ի՞նչ հիմքով են հատվել Գյուրջյան փողոցի ծառերը:

Գյուրջյան փողոցի վերջնամասում գաղտնիք չէ, որ անխնամ տարածքներ են, որոնք գտնվում են հիվանդանոցից այն կողմ, ամբողջապես բարձիթողի վիճակում, որովհետեւ այդ հատվածում ջուր չկա։ Այնտեղ թխկիներ են, որոնք հիվանդ են, ծեր են, տապալման ենթակա։ Ինչպես ես ասել եմ, Երեւան քաղաքի բոլոր թխկիները ենթակա են հատման եւ աստիճանաբար փոխարինման։ Ուրեմն, անհատ գործարարը, ցանկություն է հայտնել տարածքի բարեկարգումն իրականացնել եւ ուսումնասիրելով տարածքը, հանգել է այն եզրակացության, որ ծառերը ենթակա են փոխարինման: Երեւանի քաղաքապետարանը իր հետ կնքել է փոխհատուցվող կանաչապատման պայմանագիր, համաձայն որի՝ 2009 թվականի նոյեմբերի 18-ի N որոշման 5-րդ գլխի ենթակետերի, որում ասվում է, որ նման դեպքերում կարող է կիրառվել փոխհատուցվող կանաչապատում եւ փոխհատուցվող կանաչապատման սահմաններում։ Հիմք ընդունելով օրենքը` Երեւանի քաղաքապետարանը, մասնավորապես մեր կառույցը, ուսումնասիրելով տարածքը եւ հիվանդ, տապալման վտանգ ունեցող գրեթե անսաղարթ ծառերը, թույլատրել է տվյալ ծառերի հատում եւ տարածքի վերաձեւավորում:

Նախ նշեմ, որ դիմումատուն մեզ դիմել է դեռեւս մի քանի ամիս առաջ։ Կատարվել են ուսումնասիրություններ: Դիմումատուն Երեւանի քաղաքապետարանի կազմակերպության հետ կնքել է շուկայական արժեքով մոտ 3 միլիոնի փոխհատուցվող պայմանագիր, որից մեկ միլիոնը տրամադրում է այդ աշխատանքներն իրականացնելու համար, եւ երկու միլիոնի Երեւանին նվիրում է արժեքավոր ծառատեսակներ, որից մի մասը տնկվելու է այդ տարածքում եւս: Բարեկարգման, կանաչ տարածքի վերաձեւավորման արդյունքում մնացածը տնկվելու են Երեւանի տարբեր վայրերում` կանաչապատելով եւ գեղեցկացնելով Երեւանը: Փոխհատուցվող պայմանագրի կնքումից հետո կազմակերպությունը ուսումնասիրել եւ կազմել է ծառահատման տոմսերը, իրականացրել է ծեր ծառերի հատում, որից հետո սեփականատերը իր գումարներով պետք է այնտեղ կառուցապատի, բարեկարգի, անցկացնի ոռոգման համակարգ: Դրանից հետո մեկ միլիոն գումար վճարի Երեւանի քաղաքապետարանի մեր կազմակերպությանը՝ ծառատունկ իրականցնելու համար եւ 2 միլիոնի ծառ ու բուսականություն պետք է նվիրի Երեւան քաղաքին։

Նմանատիպ, փոխհատուցող կանաչապատման սկզբունքները մենք բազմիցս կիրառել ենք: Ավելին, նույնիսկ ողջունում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր մտածում են իրենց շրջակա միջավայրի մասին եւ ունենում են ներդրում Երեւանի կանաչապատման գործընթացի մեջ:

Իսկ նման դիմումներ շա՞տ եք ունենում:

— Այո: Մենք բոլոր այդ դիմումներն ամիսներ շարունակ ուսումնասիրում ենք եւ այնուհետ որոշում կայացնում: Մենք առաջնորդում եւ անգամ ողջունում ենք այն վայրերը, որտեղ գտնվում են ծեր թխկիները եւ վտանգավոր բարդիները: Մնացած բոլոր դեպքերում, եթե ծառերն արժեքավոր են, կենսունակ են, մենք մերժում ենք դիմումները:

Այսինքն՝ տվյալ տարածքը՝ խոսքը Գյուրջյան փողոցի հատվածի մասին է, գնե՞լ է տվյալ գոործարարը:

— Ո՛չ, չի գնել: Ադ տարածքը եղել եւ մնում է Երեւանի սեփականությունը, մայրաքաղաքի կանաչ գոտին: Խոսքը միայն շենքին հարող, կանաչ գազոնապատ հատվածի մասին, որի մեջ առկա են եղել ծառեր՝ թխկիներ: Որպեսզի ձեր ընթերցողների համար առավել պարզ լինի, այսպես նկարագրեմ՝ դրանք ոջլոտ, բլոճոտ, շիրայոտ, հիվանդ ծառերն են, որոնք ամեն օր գրեթե տապալվում են: Երեւանի քաղաքապետարանը չի կարող 1 օրում, 1 տարում, 5 տարում ամբողջ քաղաքում փոխարինել ծառերը, որովհետեւ դրանք շատ մեծ մասշտաբի քանակության են Երեւան քաղաքում։ Եվ հետեւաբար, երբ առաջարկություն է լինում բարերարների ու տարբեր մարդկանց կողմից, նման տարածքներ վերաձեւավորելու եւ ավելի արժեքավոր, գեղեցիկ կանաչ զանգված ունենալու համար, առաջնորդում ենք, բայց, միեւնույն ժամանակ, բացի այդ ամբողջ տարածքի ծախսերը, նաեւ քաղաքացուց պահանջում ենք մեկ այլ տարածքի համար էլ իրականացնել աշխատանքներ: Ստացվում է կրկնակի օգուտ է ստանոււմ Երեւան քաղաքն այս գործողությունների ընթացքոււմ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված