Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության

Չափազանց ցավալի և տխուր է՝ հարկեր ես վճարում այդ երկրին, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի ժողովրդի վրա․ Շայան Օվեյս Ղարան

Միջազգային
Վաշինգտոնի համալսարանում աշխատող իրանցի մաթեմատիկոս եւ համակարգչային գիտությունների հետազոտող Շայան Օվեյս Ղարանն արժանացել է Մաթեմատիկական միությունների միջազգային միության «Աբակուս 2026» մեդալին։ Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է տեղեկատվական գիտությունների մաթեմատիկական հիմքերի զարգացման գործում ունեցած բացառիկ նվաճումների համար։
 
Մրցանակը նրան շնորհվել է ալգորիթմների տեսության ոլորտում կատարած հիմնարար հետազոտությունների, մասնավորապես՝ հայտնի «շրջիկ վաճառականի խնդրի» լուծման ուղղությամբ արձանագրած առաջընթացի եւ Քրիստոֆիդեսի ալգորիթմի ավելի քան չորս տասնամյակ պահպանված արդյունքը գերազանցելու համար։
 
Անդրադառնալով արտագաղթի դժվարություններին եւ Իրանի ժողովրդի համար ունեցած մտահոգությանը՝ Օվեյս Ղարանն ասել է․ «Ինձ եւ Միացյալ Նահանգներում ապրող իմ բազմաթիվ ընկերների համար ամենադժվար հանգամանքներից մեկն այն է, որ ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում այդ երկրին, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի ժողովրդի վրա և ռումբեր նետում նրանց գլխին։ Դա չափազանց ցավալի եւ տխուր է»։ 
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի էջից։
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ