Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios

Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ

Տնտեսություն

Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից և բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների (գնաճի) ու սոցիալական վիճակի վրա: Այս մասին նշված է «Armenia’s Economic Pulse» (Հայաստանի տնտեսական զարկերակը) ամենամյա զեկույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Զեկույցը ներկայացնելու նպատակով Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի ներկայացուցիչները նշեցին, որ արտահանման ռիսկերից առանձնացվել է այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի և կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա (մայիսին դեպի ՌԴ արտահանումը նվազել է 15 %-ով)։

Բանկից նշել են, որ հուլիսի 27–ից «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից կաթնամթերքի ներմուծման սահմանափակման արդյունքում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր կաթնամթերքի արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը, քանի որ վերջին տվյալներով՝ արտահանվող կաթնամթերքի շուրջ 78.3%-ն ուղղվում էր հենց ռուսական շուկա։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

https://arm.sputniknews.ru/20260729/depi-rd-artahanvvogh-katnamterqi-sahmanapakumy-hhi-hamar-lurj-risk-e-hamashkharhajin-bank-105175715.html

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ