Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան Զելենսկին վախենում է «նոր Յալթայից», որտեղ Թրամփը, Պուտինը և Սին կարող են վերաբաշխել ազդեցության ոլորտները Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին արդեն արժեցել է 47 միլիարդ դոլար. The Hill Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի զոհերի թիվն անցել է 50-ից Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին

Գնալու են բանակցությունների. Ինչ է սպասել Իրան-ԱՄՆ հակամարտությունից

Հանդիպում

Ինչպե՞ս են գնահատում Իրան-ԱՄՆ ներկայիս հակամարտությունը, ու՞ր են տանում զարգացումները, ին՞չ սպասել առաջիկայում «Իրավունքը» հետաքրքրվել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.

- Քանիօրյա կիսատ հրադադարը հույս է ներշնչում, որ կողմերը՝ ինչպես երկուստեք պնդում են, պատրաստ են ավելի շատ տեղ ու ժամանակ տալ բանակցություններին, ինչը բնակաբար շահաբեր է ոչ միայն հակմարտող կողմերի այլ նաև տարածաշրջանի երկրների ու համաշխարհային տնտեսության համար, որը Հորմուզի նեղուցի փակման հետևանքով հայտնվել է տագնապալի պայմաններում:
Իրականությունն այն է, որ և՛ Ամերիկան և՛ Իրանը ունեն ուժեղ և թույլ կողմեր՝ եթե ԱՄՆ-ն օժդված է հզոր օդային և հակաօդային սպառազինությամբ ու հաջողում է Իրանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ ու սանկցիաներ, Իրանը փակելով Հորմուզի նեղուցը ու ճնշելով Վաշինգտոնի տարածաշրջանային բարեկամ երկրներին բարդ դրության առջև է կանգնեցնում ամերիկյան կողմին: Այնպես որ և՛ Թեհրանը և՛ Վաշինգտոնը հասկանում են որ պատերազմը չի կարող լպուծում տալ այս հանգույցին և գնալու են բանակցությունների՝ փաստ որն ակնհայտ երևում է երկու կողմերի պաշտոնական հայտարարություններում:

- Ինչ հետեւանքներո՞վ է հղի ստեղծված իրավիճակը տարածաշրջանի համար։

- Բնականաբար, պատերազմը անկայունություն է բերելու տարածաշրջնին, ինչը անցանկալի և աղետաբեր է լինելու: Բայց ինչպես նշեցի նախորդ հարցի պատասխանում, կարծում եմ կողմերը, անկախ երրորդ՝ պատերազմատենչ կողմերի, հատկապես Իսրայելի ու Ռուսաստանի, ցանկությունից ձգտում են հարցերին լուծում տալ սեղանի շուրջ, անկախ նրանից թե բանակցությունները ուղղակի կլինեն, թե անուղղակի: Այստեղ խնդիրը նրանում է, որ ինչպես պատերազմին վերջ տալ, որ նույն ժամանակ երկու կողմերն էլ ներքին և միջազգային հանրային կարծիքի մոտ հաղթական դուրս գան և կարողանան ներքին դաշտում արդարացնել բանակցությունները և դրանից բխող համաձայնությունը: Իսկ հատկապես մեզ համար կարևոր է, որ պատերազմի ելքը լինի այնպիսին, որ տարածաշրջանում բալանսը պահպանվի և չփոխվի տարածաշրջանի մյուս ուժերի օգտին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ