Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է

Արժե՞ր մանդատ վերցնել՝ մի գյուղի ավտոբուսի հարց լուծելու համար․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու գլխավոր խոստումը չկատարած՝ «Ուժեղ Հայաստան»-ից աչքալուսանք են տալիս, թե՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հերթական խոստումը կատարված է։ Այլեւս գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի՝ Լոռի բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով։ Պարզ է չէ՞, որ նախընտրական շրջանում Երեւանում շրջող Սամվել Կարապետյանի նկարով շքեղ ավտոբուսների հնարավորություն ունեցողի համար, սա չնչին մի բան է։ Բայց այն, օրինակ, նույն դաշինքից ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանը ներկայացնում է մի ցնծալի իրադարձություն․ «Բոլոր խոստումները կատարվում են ռեկորդային կարճ ժամկետում եւ բարձր որակով։ Միշտ շահել ու շահելու են նրանք, ովքեր իրենց ճակատագիրը վստահում են «Ուժեղ Հայաստան»-ին»։ Իսկ սոցցանցում օգտատերերը պարզ հարց են տալիս․ «Խոստման այս կատարմանը որքանո՞վ է նպաստել ԱԺ-ում ներկայացված լինելը, օրենսդիր մարմնի անդամ դառնալը։ Որեւէ օրենսդրական լուծման արդյունքու՞մ է դա արվել կամ ԱԺ պատգամավորի իրավասություններ, պարտականություննե՞րն են դրան նպաստել»։ Եվ, ի վերջո, արժե՞ր մանդատ վերցնել՝ մի գյուղի Ա կետից Բ կետ գնալու ավտոբուսի հարց լուծելու համար, թե՞ Կարապետյանների թափը հազիվ այդքանի է հերիքում։

Անդրադարձանք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, հիշեցինք նրա տված հարցազրույցը «Իրավունք»-ին՝ մոտ մեկ շաբաթ առաջ։ «Ես մի բան գիտեմ, որ Եվրոպական միությանը անդամակցելու խնդիր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում երբեք չի եղել եւ հիմա էլ չկա, որովհետեւ այս պահին գործում է դեռեւս 2020 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ անդամակցության խնդիր դրված չէ: Այսինքն, նման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առհասարակ չկա։ Դրա համար ոչ մի հանրաքվե պետք չէ», -ասել էր նա: Եվ ահա մեկ շաբաթ անց մոտավորապես նույնը կրկնում է Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Էդգար Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանրաքվե չեն ուզում, իսկ այն չանցկացնելու պատճառով տուժում է գյուղացին, արտադրողը, արտահանողը, բիզնեսմենն ու շարքային քաղաքացին։ Հարց է ծագում՝ մանդատավորներից ո՞վ էր իշխանավորն ու ո՞վ ընդդիմադիրը, եթե երկուսն էլ խոսքները մեկ են արել։

Քաղաքական դաշտում երբեմն նույնիսկ ամենաուշացած խոստովանություններն ունեն իրենց արժեքը։ Հատկապես, երբ տարիներ շարունակ անտեսված կամ շրջանցված հարցը վերջապես դառնում է քաղաքական գործչի հրապարակային դիրքորոշման մաս։ Եվ որքան էլ ուշ լինի այդ գիտակցումը, այն, միեւնույնն է, արձանագրում է մի իրողություն, որի մասին վաղուց էր խոսվում։ Ինչպես իմաստուն ժողովուրդն է ասում՝ ավելի լավ է ուշ, քան` երբեք։ Նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ ՍԱՐԳՍՅԱՆՆ է հասկացել, որ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ թեմայով հանրաքվեի անցկացումն այլեւս անխուսափելի է ու պարտադիր։ «Եթե Ռուսաստանն այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը», - ընդգծել է նա։ Իհարկե, այս հայտարարությունից հետո Զավենիչը երկար-բարակ հակառուսական տրամադրություններ է գեներացրել, բայց կարեւորը ֆիքսել է, որ՝ «լավ չես ապրելու, Զավենիչ ջան, քանի դեռ հանրաքվեի հարցը չի լուծվել»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված