ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքապետարանն ուժեղացված ռեյդեր է իրականացնում

Թեմա

Վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանը զգալիորեն ակտիվացրել է փողոցային առեւտրի դեմ իրականացվող վերահսկողական միջոցառումները։ Մեր տեղեկություններով՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվում են ուժեղացված ռեյդեր, որոնց թիրախում հայտնվել են փողոցային առեւտուր իրականացնող քաղաքացիները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խախտումներ արձանագրելու դեպքում առեւտրականներին կա՛մ տուգանում են մինչեւ 300 հազար դրամի չափով, կա՛մ առգրավում են մոտ 300 հազար դրամ արժողությամբ ապրանք։

Փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները դժգոհում են, որ նման խիստ միջոցները ծանր սոցիալական հետեւանքներ են ունենում՝ հատկապես այն պայմաններում, երբ շատերի համար այդ գործունեությունը եկամտի միակ աղբյուրն է։ Մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է հայտարարել, որ պայքարը ապօրինի փողոցային առեւտրի դեմ նպատակ ունի ապահովել քաղաքային միջավայրի կարգուկանոնը եւ օրենքի պահանջների պահպանումը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ