Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ կապ ունեցող 1600 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Միջազգային

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախապատրաստում 1600-ից ավելի ընկերության դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի հարցում, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ եթե պատժամիջոցների այս փաթեթը հաստատվի, ԵՄ-ի սահմանափակումների ներքո գտնվող ընկերությունների թիվը կիսով չափ՝ 50%-ով կավելանա։ 

Եվս 1600 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է լինելու ԵՄ բոլոր անդամ երկրների հավանությունը։

Ըստ  Bloomberg-ի աղբյուրների,  պատժամիջոցների այս նոր փաթեթը մշակվել է մի քանի ամիս շարունակ, շուտով  այն ներկայացվելու է ԵՄ պաշտոնյաներին, հետո արդեն ԵՄ երկրներն իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն։

Նախատեսվում է պատժամիջոցների նոր փաթեթն ընդունել հոկտեմբերին։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ