Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Կա ռեալ վտանգ, որ Հայաստանը կհայտնվի շատ մեծ բախման կենտրոնում

Միջազգային

­Վեր­ջին օ­րե­րին Ի­րա­նի շուրջ ռազ­մա­կան կրքե­րը ո­րո­շա­կիո­րեն սա­ռել են: Ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն մի քա­նի օր է, որ հար­ված­ներ չեն հասց­նում: Ի­րա­նից էլ ե­կավ ռեակ­ցիա, որ ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պա­տաս­խան են, եւ ե­թե չկա հար­ված, պա­տաս­խան եւս չկա:

ԹՐԱՄՓԸ ՆՈՐԻՑ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Ա­րեւմտ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րի գնա­հատ­մամբ, այս ա­մե­նի պատ­ճառն այն է, ո­րի մա­սին մինչ այս քա­նիցս խո­սել ենք: Այ­սինքն, ԱՄՆ­–ի մոտ կա ինչ­պես հար­վա­ծա­յին, այն­պես էլ պաշտ­պա­նա­կան ռազ­մամ­թեր­քի սուր դե­ֆի­ցիտ: Այ­սինքն, մի կող­մից, ԱՄՆ­–ի հար­ված­նե­րը թու­լա­նում են, մյուս կող­մից, ի­րա­նա­կան հրթիռ­նե­րը ա­նար­գել խո­ցում են բո­լոր ռազ­մա­կա­յան­նե­րը: Արդ­յուն­քում Թ­րամ­փին, ինչ­պես եւ նախ­կին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, օդ ու ջրի չափ անհ­րա­ժեշտ է դար­ձել հեր­թա­կան դա­դա­րը` նոր ու­ժեր մո­բի­լի­զաց­նե­լու հա­մար: Թեեւ ա­մե­րիկ­յան մի շարք աղբ­յուր­ներ այն կար­ծի­քին են, որ ա­մե­րիկ­յան ռազ­մա­պա­հեստ­նե­րի հե­տա­գա դա­տար­կումն ԱՄՆ­–ի հա­մար է անվ­տան­գա­յին խնդիր­ներ ա­ռա­ջաց­նե­լու. եր­կի­րը պար­զա­պես կմնա չպաշտ­պան­ված:

Ու թեեւ Թ­րամ­փը պաշ­տո­նա­պես փոր­ձում է հա­մո­զել, թե չէ, ռազ­մամ­թեր­քի ոչ մի խնդիր ԱՄՆ–ն չու­նի, սա­կայն հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը նա­խօ­րեին հնչեց­րեց ԱՄՆ կենտ­րո­նա­կան հրա­մա­նա­տա­րութ­յան գլխա­վոր ադ­մի­րալ Բ­րեդ Քու­փե­րը, էլ ա­վե­լի բարդ վի­ճա­կի մա­սին է հու­շում: Այն է` ադ­մի­րա­լը Հոր­մու­զի նե­ղու­ցում հե­տա­գա հար­ված­նե­րը հա­մա­րել է անն­պա­տա­կա­հար­մար, քա­նի որ դրանք «հա­սել են ի­րենց արդ­յու­նա­վե­տութ­յան սահ­ման­նե­րին»: Նա նաեւ հայտ­նել է, որ այդ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­վել են Թ­րամ­փին` Ի­րա­նի դեմ հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ քննար­կում­նե­րի ժա­մա­նակ: Այ­սինքն, մի կող­մից օգ­տա­գործ­վել է հսկա­յա­կան քա­նա­կութ­յամբ հար­ձա­կո­ղա­կան եւ պաշտ­պա­նո­ղա­կան գեր­թան­կար­ժեք ռազ­մամ­թերք, ո­րի պա­շար­նե­րի վե­րա­կանգ­նու­մը շատ եր­կար ժա­մա­նակ, հնա­րա­վոր է` տա­րի­ներ կպա­հան­ջի: Մ­յուս կող­մից, ան­գամ այն մաս­նա­կի նպա­տա­կը, ո­րը դրված էր պա­տե­րազ­մա­կան այս նոր փու­լի ա­ռաջ, այն է` Հոր­մու­զի նե­ղու­ցը բա­ցե­լը չի ի­րա­կա­նա­ցել: Այ­սինքն, նե­ղու­ցը մնում է Ի­րա­նի լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան տակ, հաշ­վի առ­նե­լով, որ ոչ մի նավ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում այն անց­նել: Ու երբ ա­մե­րիկ­յան ծո­վա­կա­լը հե­ռա­գա հար­ված­նե­րը հա­մա­րում է «ոչ է­ֆեկ­տիվ», նշա­նա­կում է խոս­տո­վա­նութ­յուն, որ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով նե­ղու­ցը բա­ցե­լու ոչ մի տար­բե­րակ գո­նե այս պա­հին Վա­շինգ­տո­նը չի տես­նում:

Այս վեր­ջին փաստն ար­դեն իսկ խո­րը են­թադ­րութ­յուն­նե­րի տե­ղիք է տա­լիս, բայց պետք է նաեւ նկա­տել, որ ի­րա­կա­նում վի­ճակն էլ ա­վե­լի վատ է: Պա­տերազ­մա­կան այս փու­լի վեր­ջին հատ­վա­ծում խա­ղի մեջ մտան հու­սիթ­նե­րը` ցույց տա­լով, որ ա­ռանց ի­րենց թույ­լտ­վութ­յան ո­րե­ւէ նավ չի կա­րող հա­տել նաեւ հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան հա­ջորդ կա­րե­ւո­րա­գույն ծո­վու­ղին` Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցը: Գու­մա­րած, Սաուդ­յան Ա­րա­բիա­յի մի քա­նի բա­վա­կա­նին թույլ հար­ված­նե­րին ի պա­տաս­խան, հու­սիթ­նե­րը սկսե­ցին խո­ցել սաուդ­յան նավ­թա­հան­ման եւ նավ­թա­վե­րամ­շակ­ման կա­րե­ւո­րա­գույն օբ­յեկտ­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես` Ջի­զա­նում գտնվող սաուդ­յան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ARAMCO նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րա­նը հու­սիթ­նե­րի հար­վա­ծից հե­տո ար­դեն մի քա­նի օր է, այր­վում է: Ընդ ո­րում, ԱՄՆ–ն դեռ ո­րե­ւէ ռեալ ար­ձա­գանք հու­սիթ­նե­րի այս գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված դեռ չի տվել, ին­չը նշա­նա­կում է, որ առն­վազն խու­սա­փում են այս հատ­վա­ծում եւս սրա­ցում­նե­րի գնա­լուց: Ու դա էլ իր հեր­թին է ակ­նարկ Պեն­տա­գո­նի ռազ­մա­կան պո­տենց­իա­լի պա­կա­սի մա­սին:

Այս­քա­նից էլ զատ, ինչ­պես պնդում են իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած թուր­քա­կան ո­րոշ վեր­լու­ծա­կան աղբ­յուր­ներ, Իս­րա­յե­լի մոտ եւս կան շատ լուրջ խնդիր­ներ: Այն է. ««40-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո Ի­րա­յե­լի ժա­մա­նա­կա­կից օ­դա­յին պաշտ­պա­նութ­յու­նը լրջո­րեն սպառ­վել էր։ Այ­սինքն, ե­թե Ի­րա­նը հար­վա­ծի, ա­պա հրթի­ռա­յին և­ ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի առն­վազն 90 տո­կո­սը կհաս­նեն ի­րենց նպա­տա­կա­կե­տե­րին... բա­նը հա­սել է նրան, որ Իս­րա­յելը նա­խընտ­րում է ա­մե­րիկ­յան հիմ­նա­կան ու­ժերն ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րը հնա­րա­վո­րինս հե­ռու պա­հել իր տա­րած­քից` Ի­րա­նի ուղ­ղա­կի հար­ված­նե­րից խու­սա­փե­լու հա­մար»:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԱՐԱՂՉԻՆ
Ե­թե ան­գամ նկա­րագր­ված պատ­կերն ի­րա­կա­նում մաս­նա­կի է հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը, մեկ է, է­լի կնշա­նա­կի, որ ու­ղիղ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րով ԱՄՆ–Իս­րա­յել «սիա­մա­կան եր­կվոր­յակ­ներն» այդ­պես էլ չեն կար­ղա­նում ռազ­մա­կան ա­ռու­մով լու­ծել Ի­րա­նի խնդի­րը: Ճիշտ է, կա նաեւ մի­ջու­կա­յին զեն­քի դի­մե­լու տար­բե­րա­կը, ո­րի մա­սին մեկ–­մեկ ակ­նարկ­ներ լի­նում են: Բայց այն բա­նից հե­տո, երբ Ի­րա­նից հնչեց կի­սա­պաշ­տո­նա­կան ռեակ­ցիա, թե կա­րող է լի­նել հա­մար­ժեք պա­տաս­խան, իսկ ռու­սա­կան «դա­տաս­տա­նի օր­վա» ինք­նա­թի­ռը ժա­մա­նեց Թեհ­րան, ե­րե­ւի Վա­շինգ­տո­նում հաս­կա­ցան, որ լավ է ա­վել­որդ ռիս­կի չդի­մեն:

Արդ­յուն­քում, ա­ռաջ է գա­լիս նույն հար­ցը, ո­րը կա­ր դեռ ան­ցած պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րից` հի­մա ի՞նչ է պետք ա­նել: Այն սրա­ցու­մը, որն օ­րերս նկատ­վեց ար­դեն հա­րավ­կով­կաս­յան գո­տում, ա­վե­լի ստույգ` Կաս­պից ծո­վում, թե­րեւս այն այ­լընտ­րան­քա­յին պլան­նե­րից մեկն է, ո­րը փոր­ձում են աշ­խա­տեց­նել Վա­շինգ­տոնն ու Թել Ա­վի­վը:

­Խոսքն ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չո­ւի կող­մից ի­րա­նա­կան բեռ­նա­տար նա­վին հար­վա­ծե­լու մա­սին է, ո­րը սկսում է դառ­նալ չա­փա­զանց լուրջ պատ­մութ­յուն: Այս­պես, Ի­րա­նը նախ ըստ ու­ժա­յին­նե­րին մոտ կանգ­նած աղբ­յուր­նե­րի, ա­պա կի­սա­պաշ­տո­նա­կան եւ նա­խօ­րեին էլ լրիվ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով ար­ձա­գան­քեց այդ մի­ջա­դե­պին, որ կլի­նի ու­ղիղ պա­տաս­խան Ուկ­րաի­նա­յին: Զե­լենս­կին, որ մինչ այդ փոր­ձում էր ի­րեն ինք­նավս­տահ տեսք տալ, թե լավ ենք ա­րել, հար­վա­ծել ենք, վեր­ջում ար­դեն ար­դա­րա­նում էր, թե բա ին­չո՞ւ է Ի­րանն ա­նօ­դա­չու­ներ տվել Ռու­սաս­տա­նին: Դ­րա­նով նաեւ խոս­տո­վա­նե­լով, որ թե հա­կա­մար­տութ­յան կող­մե­րից մե­կին եր­րորդ երկ­րից ռազ­մամ­թերք տա­լը են­թա­կա է պա­տաս­խանի` ու­ղիղ ռազ­մա­կան հար­վա­ծի, ա­պա Ռու­սաս­տանն ի­րա­վա­սու է հար­վա­ծել այն բո­լոր երկր­նե­րին, ո­րոնք զի­նում–­ֆի­նան­սա­վո­րում են Ուկ­րաի­նային:

­Սա­կայն խնդիրն այս­տեղ ար­դեն Զե­լենս­կին չէ: Ի­րա­նի պաշ­տո­նա­կան ռեակ­ցիան, ո­րը ներ­կա­յաց­րեց Ա­րաղ­չին, նախ ֆիք­սում է հե­տեւ­յա­լը. «Զե­լենս­կին հար­ձակ­վել է ի­րա­նա­կան առևտ­րա­յին նա­վի վրա՝ սպա­նե­լով մեկ նա­վաս­տու։ Դա ՄԱԿ-ի կա­նո­նադ­րութ­յան կո­պիտ խախ­տում, ո­րը կա­տար­վել է Իս­րա­յե­լի հրա­հան­գով՝ Եվ­րո­պան ի­րենց պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու հա­մար»:

­Հե­տաքր­քիր բա­ցատ­րութ­յուն է: Այն հաս­տա­տում է թե­զը, որ Իս­րա­յելն ու ԱՄՆ–ն սե­փա­կան մի­ջոց­նե­րով ար­դեն չեն կա­րո­ղա­նում հաղ­թա­նա­կի հաս­նել եւ ստիպ­ված են նման ա­վանտ­յու­րա­նե­րով խա­ղի մեջ քա­շել Եվ­րո­պա­յին, ո­րը բա­նակ­ցութ­յուն­նե­րով, հա­մո­զե­լով, սպառ­նա­լիք­նե­րի գնով ան­գամ այդ պա­տե­րազ­մի մեջ մտնել չի ցան­կա­նում: Թե ինչ­քա­նով Եվ­րո­պան, ո­րի ռազ­մա­կան պա­հեստ­նե­րը եւս վատ վի­ճա­կում են, կկա­րո­ղա օգ­նել Իս­րա­յել–ԱՄՆ­–ին, դա հար­ցի մի կողմն է: Բայց ե­թե ստաց­վի ներ­քա­շել, դա ար­դեն նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի է հասց­նում աշ­խար­հը: Այն է` ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան ռազ­մա­կան թա­տե­րա­բե­մերն այդ դեպ­քում միահ­յուս­վում են` եր­կու լո­կալ կոնֆ­լիկտ­նե­րի փո­խա­րեն ա­ռա­ջաց­նե­լով մեկ ընդ­հան­րա­կան հա­կա­մար­տութ­յուն` բա­զում ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Խոս­քը փաս­տա­ցի Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի մա­սին է, որ­տեղ բա­րի­կադ­նե­րի տար­բեր թե­ւե­րում գտնվում են մի­ջու­կա­յին հզոր տե­րութ­յուն­ներ: Ու ե­թե ան­գամ բա­նը չհաս­նի մի­ջու­կա­յին հար­ված­նե­րին, ա­պա մեկ է, ստաց­վում է Մեր­ձա­վոր Ար­ևել­քը, Կով­կա­սը, Կաս­պից ծո­վը, Ուկ­րաի­նան և Կենտ­րո­նա­կան Ա­սիան դառ­նում են միաս­նա­կան ռազ­մա­վա­րա­կան–­ռազ­մա­կան պայ­քա­րի փոխ­կա­պակց­ված տի­րույթ։

Ու դա հաս­կա­նա­լով, Ի­րա­նը խու­սա­փեց «տաք ձեռ­քով» հար­վա­ծել Ուկ­րաի­նա­յին` գնա­լով «շրջան­ցիկ» տար­բե­րա­կով: Նախ, դի­մել է ՄԱԿ­–ի ԱԽ­–ին: Հա­ջոր­դը, գրե­թե ան­մի­ջա­պես էլ, ինչ­պես Ա­րաղ­չին հայտ­նեց, խո­սել է ինչ­պես Եվ­րո­պա­յի, այն­պես էլ` Ռու­սաս­տա­նի հետ: «ԵՄ գե­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Կա­յա Կալ­լա­սի և­ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի հետ զրույց­նե­րում ես հստա­կեց­րել եմ, որ Կիե­ւի` այդ մա­կա­բույ­ծի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ան­պա­տաս­խան չեն մնա»,- գրել է Ա­րաղ­չին սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում:

­Խո­րա­մանկ քայլ է` գնդա­կը տե­ղա­փոխ­վում է եվ­րո­պա­ցի­նե­րի դա­շտ, եւ այս փո­խանց­մամբ ձեր Զե­լենս­կին Իս­րա­յե­լի հրա­հան­գով հար­վա­ծում է Ի­րա­նին` փոր­ձե­լով ձեզ ներ­քա­շել ու­ղիղ բախ­ման մեջ: Այ­սինքն, Եվ­րո­պան հի­մա մտա­ծե­լու տեղ ու­նի. ե­թե Ի­րա­նը պա­տաս­խան հար­ված հասց­նի Ուկ­րաի­նա­յին, պե՞տք է մտնել խա­ղի մեջ, թե՞ ա­վե­լի ձեռն­տու է ցույց տալ, թե բան չի ե­ղել: Թե­րեւս Եվ­րո­պա­յի հա­մար նա­խընտ­րե­լին երկ­րորդ տար­բե­րակն է լի­նե­լու. ե­թե Կիե­ւում մի քա­նի ի­րա­նա­կան հրթիռ պայ­թի, ա­ռանձ­նա­պես մեծ ող­բեր­գութ­յուն չէ: Բայց ե­թե այն պա­հին, երբ ռեալ փակ վի­ճա­կում է ոչ միայն Հոր­մու­զի, այլ նաեւ Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցը, ու այդ ի­րա­վի­ճա­կով ո­րո­շի նաեւ Ի­րա­նի հետ ռեալ բախ­ման գնալ, հե­տե­ւանք­նե­րը կա­րող են շատ լուրջ լի­նել: Եվ այն, որ եվ­րո­պա­կան ո­րո­շա­կի թե­ւեր մնում են կա­պի մեջ ռու­սա­կան նույն­քան ո­րո­շա­կի թե­ւե­րի հետ, ին­չի մա­սին օ­րերս պնդում էր Ա­լիե­ւը, իր հեր­թին է խո­սում այն մա­սին, որ կող­մե­րը բախ­ման ռիսկ տես­նում են եւ փոր­ձում են դրա­նից խու­սա­փել:

­Սա­կայն ան­կախ Եվ­րո­պա­յի ո­րո­շու­մից, ի­րա­վի­ճակն ի­րոք ծանր մե­սիջ­ներ է հղում, այդ թվում` Հա­յաս­տա­նին: Փաս­տո­րեն, ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան ռազ­մա­կա­նաց­ված հա­կա­մար­տութ­յուն­նե­րը միաց­նե­լու ռեալ փոր­ձեր կան: Մի­գու­ցե այս ան­գամ չհա­ջող­վի, սա­կայն չկա ե­րաշ­խի­քը, որ հա­ջորդ պրո­վո­կա­ցիան արդ­յու­նա­վետ չի դառ­նա­լու: Իսկ այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը հայտն­վե­լու է նման մեծ հա­կա­մար­տութ­յան գո­նե աշ­խար­հագ­րա­կան կենտ­րո­նում` այդ մեծ խա­ղից դուրս մնա­լու փոքր շան­սե­րով:

տԵ:Ս ՆԱԵՒ https://t.me/iravunk/70125 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ