Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունից Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն այդ ընթացքում չի դադարեցնի պատերազմը Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հուսիթները 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ խոցել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթատարը «Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածը Թրամփը չի օգնի Սաուդյան Արաբիային հուսիթների դեմ պայքարում Ու թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու. Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին Բույղարիայում պայթել է Ուկրաինային զենք մատակարարող խոշոր պահեստային համալիրը Նիկոլը բնում է ոչնչացնում նախկին թիմակիցներին, էդ ես եմ Ձեզ ասում․ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ հնարավոր զարգացումների մասին

Այս Ազգային ժողովը երկար կյանք չի ունենալու․ Անի Կարապետյան

Հանդիպում

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։ 

«ԸՆԿԵՐ ԱՂՎԱՆՆ ԻՐ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ, ՀԱՆՈՒՆ ՄԱՆԴԱՏԻ, ԳԵՏՆՈՎ ՏՎԵՑ»

— Փաստորեն, ինչպես եւ կանխատեսում էիք, երկու ընդդիմադիր խմբակցությունները մանդատները վերցրեցին։ Եվ այս առումով, օրինակ, «Հայաստան» դաշինքով կրկին պատգամավոր դարձած Աղվան Վարդանյանն ասում է, որ ավելի լավ է մանդատ չվերցնելու մասին նախընտրական շրջանում հնչեցրած իր խոսքից հրաժարվի, որ պարտքից չհրաժարվի՝ լինել թիմի հետ։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Ընդ որում՝ մեծ սիրով վերցրեցին այդ մանդատները, ինչն՝ այո՛, ցավոք սրտի, կանխատեսել էի եւ ասել, որ դառնալու են հերթական, շարքային ընդդիմությունը՝ այդպիսով նաեւ հանրային մեծ շերտի մոտ հիասթափություն առաջացնելով։

Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, 2018 թվականին, երբ նա դեմ գնաց ՀՅԴ-ին, դուրս եկավ կուսակցությունից եւ չքվեարկեց ներկա իշխող ուժի օգտին, բնականաբար, մեծ հարգանք էր դրանից հետո վայելում։ Ցավոք, Աղվան Վարդանյանը որոշեց ութ տարի անց այդ հարգանքը, հանուն մանդատի, գետնով տալ եւ դառնալ շարքային մի պատգամավոր, որին հայհոյում են, երբեմն նաեւ միգուցե բռնություն էլ են կիրառում․․․

Մեկնաբանություն չեմ ցանկանում անել, տպավորություն էլ չլինի, որ որեւէ մի անձնական խնդիր ունեմ Աղվան Վարդանյանի հետ, հաշվենք, որ նա արդեն թոշակի անցած պատգամավոր է։ 9-րդ գումարման խորհրդարանում էլ թող լինի, ինձ չի խանգարում։

Ի դեպ, Աղվան Վարդանյանն իր մանդատ վերցնելը պատճառաբանեց, որ գնում է Ազգային ժողով, որպեսզի լինի Իշխան Սաղաթելյանի եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Տարօրինակ ձեւակերպում չէ՞՝ հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ամենեւին էլ Իշխան Սաղաթելյանը չէ։

Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի այդ հայտարարությանն, ինձ համար զարմանալի էր, որովհետեւ նրա գաղափարական թիմի առաջնորդը Քոչարյան Ռոբերտն է։ Ավելին՝ նա ԱԺ պատգամավոր դարձել է հենց Քոչարյան Ռոբերտի թիմի քվոտայով, այսինքն՝ «Առաջ» կուսակցությունով։ Եվ ինձ համար զարմանալի էր, թե Աղվան Վարդանյանը ինչո՞ւ է Իշխան Սաղաթելյանի անունը տալիս, առավել եւս ինչո՞ւ է տալիս Նարեկ Կարապետյանի անունը։ Թեպետ մյուս կողմից բոլորս հասկանում ենք, որ քավոր-սանիկ մեծ ընտանիք կապի հարց կա։ Եվ, երեւի թե, ընկեր Աղվանը որոշել էր իր աջակցությունը, որպես փորձառու քաղաքական գործիչ, երկու ճամբարների ղեկավարներին էլ հայտնել։ Դա իր որոշումն է, գնահատականը կտա ժողովուրդը 2028 թվականի ՏԻՄ ընտրություններին, որին նրանք արդեն իսկ պատրաստվում են։

«ԱՅՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

— Եթե «Ուժեղ Հայաստանի» համար այս ամեն ինչը նորություն է, կարծում են, թե մանդատ վերցնելով մի օր էլ իշխանափոխություն կանեն եւ դրա համար, ինչպես Նարեկ Կարապետյանն է ասում, «կնոպկա» սեղմող է պետք խորհրդարանում, ապա «Հայաստան» դաշինքն այս ամենի միջով անցել է վերջին 5 տարում եւ ոչինչ չի փոխել։ Հիմա իրենք նորից մանդատ վերցնում են, որ ի՞նչ անեն Ազգային ժողովում։

«Հայաստան» դաշինքը արդարանում է հետեւյալով, որ իրենք այս անգամ չեն հավաքել ընդդիմադիր ձայների մեծամասնությունը։ Հետեւաբար, եթե «Ուժեղ Հայաստանը» որոշում կայացներ, որ չի վերցնում կամ վայր է դնում մանդատները, իրենք խնդիր չէին տեսնում, իրենք էլ չէին վերցնի։ Բայց քանի որ «Ուժեղ Հայաստանը» չվարանեց եւ որոշեց, այնուամենայնիվ, անկախ քննադատություններից, վերցնել մանդատը, բնականաբար, սա շատ հարմար դիրքավորում էր «Հայաստան» դաշինքի համար։ Եվ «Հայաստան» դաշինքն անիմաստ գտավ չվերցնել մանդատները եւ հետեւեց «Ուժեղ Հայաստանին»։

— Նոր գումարման խորհրդարանում ընդդիմությունն ինչո՞վ է տարբերվելու իշխանությունից։ Ինչո՞վ են իրենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ, մի շարք առանցքային հարցերում դեռ նախընտրական շրջանում պարզվեց, որ միակարծիք են՝ «Թրամփի ուղուն» երկուսն էլ դրական են վերաբերում, Արցախի հարցը երկուսի համար էլ փակված թեմա է եւ այսպես շարունակ։

Ցավոք, իրենք ներդաշնակ են իշխանության հետ։ Բայց, կարծում եմ, որ այս Ազգային ժողովը երկար կյանք չի ունենալու, որովհետեւ ինչպես հետընտրական փուլում, այնպես էլ  ընտրությունների օրն ականատես եղանք մեծ ընտրախախտումների։ Նաեւ նախադեպը չունեցող արատավոր քայլ արձանագրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որ երրորդ ուժը բացահայտ դուրս մղվեց Ազգային ժողովից եւ 60 հազար ՀՀ քաղաքացու ձայն, կարելի է ասել, փոշիացվեց, չծառայեց նպատակին։ Այսինքն՝ քաղաքացու դիրքորոշումն արհամարհվեց։

«ԱԺ 9-ՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ՉՈՒՆԻ Ո՛Չ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Ո՛Չ ԼԵԳԻՏԻՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

— Եվ վերոնշյալը հաշվի առնելով՝ ի՞նչ արեցին խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժերն այս ամբողջ հետընտրական ընթացքում։

Ժամանակ շահեցին, հետընտրական փուլում ոչ մի գործողություն չձեռնարկեցին՝ ընդգծելով, որ բացառապես ինստիտուցիոնալ ճանապարհով են գնալու։ Վերջում էլ, երբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս մնաց Ազգային ժողովից, ասացին՝ լավ, խնդիր չկա, մենք մանդատները կվերցնենք, կգնանք խորհրդարան։

— Ի դեպ, առանձնապես մեծ ակտիվությամբ չկանգնեցին էլ ԲՀԿ-ի աջակիցների կողքին, որոնք պայքարում էին իրենց ստացած քվեների համար։

— Ճիշտ եք, առանձնապես աջակցություն էլ չկար։ Սա հենց այն բանի սկիզբն է, որ նրանցից յուրաքանչյուրն արժանանալու է շուտով։ Դա ես չեմ կամենում, որովհետեւ անկախ ամեն ինչից ու իմ վերաբերմունքից իրենց որդեգրած քաղաքական գծին՝ չեմ ցանկանում, որ որեւիցե մեկը հայտնվի ճաղերի հետեւում։ Բայց հենց իրենց համար էինք անընդհատ ասում, որ դուրս եկեք պայքարի, ձեւավորեք կենսունակ ընդդիմադիր կենտրոն։ Երբ մենք քննադատում էինք ընդդիմությանը, ասում էինք՝ մի վերցրեք մանդատները, գնացեք պայքարի, ձեւավորեք ընդդիմադիր կենսունակ կենտրոն, ասում էինք հենց այն բանի համար, որ հերթն իրենց էլ չհասներ։ Այսինքն՝  այսօր Ծառուկյանն է կալանավորված, վաղը Նարեկ Կարապետյանն է լինելու, հաջորդ օրը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը։

— Նարեկ Կարապետյանն ասում է, որ ավելի մեծ պատիվ է պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում․․․

— Իսկ ինչո՞ւ է հենց այս շրջանում հայտարարում այդ մասին։ Որ իրենք հայտնվել են քաղաքական դաշտում, ենթարկում են քրեական հետապնդման դրա համա՞ր։ Արդեն ութ տարի է քրեական հետապնդումների տակ պատվով, փառավորված ապրում ենք, որովհետեւ բոլորս անցել ենք եւ շարունակում ենք անցնել այդ ճանապարհով։

— Բայց իրենց համար, կարծես, էքստրիմ լինի այս ամենը։

Խաղի են վերածել ու չեմ պատկերացնում, թե ինչ անդառնալի հետեւանքներ կունենա։ Իրենք վերցրեցին մանդատները, մինչդեռ հայտարարում էին, որ այս իշխանությունը ոչ լեգիտիմ է։ Միանշանակ, իրենք լեգիտիմացրեցին։ Վերցնելով մանդատները՝ այդ ամոթի ժետոնը եւ գնալով պառլամենտ՝ ընդդիմությունը դարձավ իշխանությունների ձեւավորած համակարգի մի մաս։ Հետեւապես, պետք է ֆիկսենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի 9-րդ գումարումը չունի ո՛չ լեգիտիմ իշխանություն, ո՛չ լեգիտիմ ընդդիմություն։ Հետեւաբար, ժամանակի հրամայականի ներքո, եթե մենք այսօր նստենք այստեղ, ոչինչ էլ չանենք, քաղաքական համակարգը փոխվելու է։ Կա անհրաժեշտություն նոր քաղաքական էլիտայի։

«ՄԻ ՊԱՀ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԷԻՆ ՇԱՏ ԱԿՏՈՒԱԼ, ՀԻՄԱ՝ ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆ ԱՍՎԱԾՆ Է ՇԱՏ ՄՈԴԱՅԻԿ»

— Ո՞վ կամ ովքե՞ր են փոխելու։ Այս ամբողջ ընթացքում մանդատները վերցրած ընդդիմությունը համոզում է ժողովրդին երկու հարցում, որ ճիշտն իրենց կողմից խորհրդարանական աշխատանքի անցնելն էր եւ այն, թե պոտենցիալ չկա որեւէ փողոցային պայքար սկսելու։

Իրենք մսխեցին պոտենցիալը փողոցային պայքարի իրենց անգործությամբ։ Փողոցային պայքարի հնարավորություն մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եղել է։ Մեկը եղել է հենց ընտրությունների գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընտրությունների ամփոփումը տեղի չունեցած, ուղիղ եթերով հայտարարեց, որ հաղթել է։ Եվ երկրորդ՝ այն ժամանակ, երբ փաստացի ընդդիմադիր երրորդ ուժը դուրս մնաց Ազգային ժողովից։ Ներկա ընդդիմությունը ունեցել է հնարավորություն փողոց գեներացնելու, այլ բան է, որ չի գեներացել՝ պատճառաբանելով, թե՝ 700 հոգի քրեական գործով է անցնում, իրենք հակված են ինստիտուցիոնալ պայքարի։ Մեղմ ասած, սա քաղաքական բոբիկության նշան էր, որովհետեւ ընդհանուր քաղաքական պատմության մեջ հեղափոխությունների 95 տոկոսը տեղի է ունենում փողոցային պայքարի, ոչ թե ընտրությունների միջոցով։ Եվ անընդհատ մատնանշել, որ գնում են իրավական ճանապարհով եւ չեն գնում փողոցային պայքարի, դա նաեւ հօգուտ ներկա իշխանությունների էր եւ հարված էր ու կաղապարում էր բոլոր այն մարդկանց, որոնք կենսունակ են, հեղափոխականներ են, պատրաստ են պայքարի։

Ինչ վերաբերում է նրան, թե ով կամ ովքեր են փոխելու, չեմ ցանկանում հիմա անուններ տալ, բայց նրանք, ովքեր չմասնակցեցին այս խորհրդարանական ընտրություններին եւ քաղաքական պրոցեսներին, իրենց տեղն ունենալու են նոր ընդդիմադիր կենտրոնում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են, այլեւս չեն լինելու դաշտում։ Այն, որ Նարեկ Կարապետյանն ասում էր, թե մանդատը, այսպես ասած, ուղեգիր է դեպի կալանավայր, իրականում ուղեգիր է դեպի քաղաքական աղբանոց։ Այդտեղ մանդատ չկա։ Ընդդիմությունը դեմ է գնացել իրենք քվե տված քաղաքացիներին։ Եվ այս ընդդիմությունը, ինչպես նաեւ ոչ լեգիտիմ ընտրված իշխանությունը, երկար անելիք չունեն Ազգային ժողովում։

— Սամվել Կարապետյանն ասում էր, թե կոնսուլտացիաներ են սկսելու ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, մեծ հանրահավաք է լինելու։ Ի՞նչ եղավ։

Հերթական հայտարարությունն էր, որը մնաց՝ որպես հայտարարություն եւ ոչ մի կիրառական, ռացիոնալ գործողություն տեղի չունեցավ դրանից հետո։ Ամեն դեպքում, տեսանելի չէ մեզ։ Մենք չենք տեսնում, որ ինչ-որ գործընթացներ են հասունանում։

— Դե ասում են՝ գաղտնի պլան ունեն։

Մի պահ պանելային քննարկումներն էին շատ ակտուալ, հիմա արդեն գաղտնի պլան ասվածն է շատ մոդայիկ։ Ցանկացած պարագայում ասում են՝ գաղտնիությունը պետք է պահպանել, մենք ունենք գաղտնի պլան, մենք գնում ենք մինչեւ վերջ եւ այլն։ Դա ցանկացած իրավիճակում փրկում է եւ թեթեւացնում պատասխանատվությունը։

«ԿԵՑՑԵ՛» ԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԴԵՄ ԳՆԱՑ ԻՐ ԸՆՏՐՈՂԻՆ»

— Այս իրավիճակում, երբ խորհրդարանական ընդդիմությունը չի տեսնում փողոցային պայքարի հնարավորություն, մենք տեսնում ենք, որ շարունակվում են անհետ կորածների ծնողների բողոքի ակցիաները, ձկնարտադրողների, ծաղիկ արտահանողների ակցիաները,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցների տարբեր հավաքները։ Ո՞ւր է, այսպես ասած, տիտղոսային ընդդիմությունը, ինչո՞ւ չի կանգնում այս մարդկանց կողքին։

Շուտով կտեսնենք նաեւ խաղողի մթերման տնտեսվարողներին փողոցում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ուր են, հանգստանում են։ Ամառը հանգստանալ է պետք։ Ընդդիմությունը հանգստանում է։

— Այսինքն՝ տարբեր բողոքի ակցիաներ իրականացնողներին միակ մեսիջը, որը փոխանցում է ընդդիմությունն, այն է, թե՝ հանգիստ նստեք տեղներդ, սպասեք թեժ աշնա՞ն։

Այո, ինչպես ութ տարի ասել են եւ սպասել ենք՝ թեժ աշնան, հետո գարնան, հետո նորից հանգիստ ու այսպես շարունակ։

— Եվ «կեցցե՛» Ազգային ժողովի պարգեւավճարնե՞րը։

Այո, «կեցցե՛» Ազգային ժողովի պարգեւավճարները, «կեցցե՛» էժան բուֆետը, «կեցցե՛» այն ընդդիմությունը, որը դեմ գնաց իր ընտրողին, վերցրեց մանդատները եւ վերարտադրեց Նիկոլ Փաշինյանին եւ նրա վրայից մաքրեց դավաճանի պիտակը։

— Սխալվեցի՞ն, անփո՞րձ էին, թե՞ միտում եք տեսնում այս ամեն ինչի մեջ։

Միգուցե երեքը միասին։ Եթե անփորձ էին, թող հավաքեին փորձառու թիմ։ Եթե միտում կար, չեմ ցանկանում պատկերացնել, որովհետեւ ծայրաստիճան սրիկայություն կդիտարկվի։

— Ի դեպ, նորընտիր պատգամավորներից Մամիկոն Ասլանյանին, որը «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ է, փորձում ենք հարցեր ուղղել արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգային հարցերի վերաբերյալ, օրինակ, թե ինչպես է վերաբերում «Եվրասիական ալյանս»-ի կողմից մեկնարկած հանրաքվեի նախաձեռնությանը, որը պիտի հստակություն մտցնի՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է Եվրամիություն, նա պատասխանում է «քանի դեռ քաղաքական թիմը չունի դիրքորոշում, ես չեմ կարող իմ առանձին դիրքորոշումը՝ լավ կամ վատ առումով ներկայացնել»։ Այսինքն՝ այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ պատգամավորը պետք է տեսակետ ու դիրքորոշում ունենա՝ առաջնորդվելով իր խղճով եւ համոզմունքներով։ Ի վերջո, ո՞րն է նպատակը, որ պատահական մարդիկ հայտնվեցին խորհրդարանում։

Սա առաջին դեպքը չէ, 2021-ին էլ պատահական մարդիկ հայտնվեցին խորհրդարանում։ Սա ընդդիմադիր դաշտի հիվանդություններից մեկն է, որ ամեն գումարմանը պատահական մարդկանց են տանում Ազգային ժողով։ Եվ առհասարակ, ընդդիմադիր դաշտը չի ձեւավորվում հեղափոխականներով, որոնք ի վիճակի կլինեն հեռացնել ներկա իշխանություններին, այլ ձեւավորվում է մարդկանցով, որոնք պարզապես ցանկանում են ունենալ մանդատ եւ չեմ պատկերացնում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում օրենսդիր մարմինը եւ ի՞նչ է նշանակում լինել ժողովրդի ներկայացուցիչը Ազգային ժողովում, ներկայացնել ժողովրդի շահերն այնտեղ։ Ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է իրենց անձնական շահերով, եւ այդ շրջանակում է ամեն գործունեություն ձեւավորվում։ Եվ դրա մեջ մեծ մեղավորություն ունեն քաղաքական առաջնորդները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունիցՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ ՓաշինյանըՌուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն այդ ընթացքում չի դադարեցնի պատերազմըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենաՀուսիթները 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ խոցել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթատարըՎլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով«Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածըԹրամփը չի օգնի Սաուդյան Արաբիային հուսիթների դեմ պայքարումՈւ թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու. Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմինԿարեն Խաչանովը պարտվել է US Open-ի կիսաեզրափակիչում․ նա վաստակել է 1,45 մլն դոլարԲույղարիայում պայթել է Ուկրաինային զենք մատակարարող խոշոր պահեստային համալիրըՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունիՓաշինյանի «դիվերսիֆիկացման» քաղաքականությունը Ալեքսանդրապոլի պայմանագիր 2 է«Գունավոր հեղափոխությունները»՝ հիբրիդային զենքՖաշիզմի ​​քարոզչությունը Հայաստանում անընդունելի էՀնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելիՍաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարըՇնորհակալ ենք Հիպոկրատի նվիրյալներՀիվանդանոցում մահացել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված