Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կոնջորյանին 65 միլիոն պարտք են եղել. ինչու է ծեծվել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը

Ներքաղաքական
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի են ենթարկել գումարային հարցերի պատճառով:
 
Մեզ պատմեցին, որ Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա շրջապատը պարտք են Ավետ Կոնջորյանին, խոսքը շուրջ 65 միլիոն դրամի մասին է:
 
«Ավետը տարիներ առաջ այս ընկերությունում աշխատել է որպես տնօրեն: Այդ գումարները ներդրել է բիզնեսի մեջ, ընկերությունից հեռանալուց հետո գումարները հետ չեն տվել: Խուլ տարաձայնություններ են ունեցել, որն էլ ժամանակի ընթացքում հասունացել է ու բերել այս հանգրվանին»,-«Իշխանություն» լրատվականին պատմեց թեմայից լավատեղյակ անձը:
 
Մենք նաև կապ հաստատեցինք «Միլլոն Մայնինգ» ընկերություն, խոստացան՝ հետ զանգահարել: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին:
 
Սկզբնաղբյուրը՝ ishkhanutyun.am
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ