Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ հրադադարի և նախատեսում է հարյուր հազարավոր զինվորների մոբիլիզացնել և նրանց ուղարկել ռազմաճակատ, ինչը լուրջ վտանգ կներկայացնի Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News-ի հետ հարցազրույցում:

«Պուտինը պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը: Ես հետախուզությունից զեկույց եմ ստացել. նա պատրաստվում է մոբիլիզացիայի: Նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին կայանալիք (խմբ.՝ Պետդումայի) ընտրություններից հետո», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ դա չի արվի բացահայտ կերպով, քանի որ Պուտինը վախենում է հասարակությունից:

 

 

Զելենսկու խոսքով՝ ՌԴ-ն նախատեսում է մոբիլիզացնել 300-500 հազար մարդ, ինչը «մեծ խնդիր կդառնա» Ուկրաինայի համար:

 

Դա կանխելու համար, Զելենսկու խոսքով, հարկավոր է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար լոգիստիկայի, սպառազինության, բենզինի, դիզելային վառելիքի հարցերում, ինչպես նաև համարժեք պատժամիջոցների կիրառմամբ:Զելենսկին ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը միայն այն դեպքոՄենք փորձել ենք այնպես անել, որ այդ մարտահրավերը զգան նաև ռուսաստանցիները, հակառակ դեպքում նրանք չեն զգա, որ պատերազմն ամենուր է, – նշել է Ուկրաինայի նախագահը: – Հենց այդ պատճառով մենք սկսեցինք անել ամեն բան, որպեսզի պատասխանենք և այս պատերազմը վերադարձնենք Ռուսաստան, որտեղից այն եկել է մեզ մոտ…. Ահա թե ինչու մենք սկսեցինք միջին և մեծ հեռահարության գործողություններ»:

 

Զելենսկին ասել է, որ այժմ ցանկանում է կապվել ԱՄՆ նախագահի և այլ դաշնակից երկրների ղեկավարների հետ և նրանց խնդրել գումար և զենք տրամադրել Ուկրաինան պաշտպանելու համար, ինչպես նաև շարունակել պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:

 

Զելենսկին շեշտել է, որ օդային պաշտպանությունը մնում է առաջնահերթություն, քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է բալիստիկ հրթիռների օգտագործումը խոշոր քաղաքները թիրախավորելու համար:

 

«Մենք բավարար հրթիռներ չունենք պաշտպանվելու համար, սա խնդիր է: Չկան բավարար պատժամիջոցներ Ռուսաստանի ռազմական արտադրության նկատմամբ. նրանք կարող են մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրությունը, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է օդային պաշտպանություն, որքան հնարավոր է շուտ», – ասել է Ուկրաինայի նախագահը:

 

Նա հավելել է, որ ուկրաինացիները շատ ուժեղ են, բայց միաժամանակ հոգնել են երկարատև պատերազմից:ւմ, եթե պարտվի:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ