Ուկրաինան կարող է դառնալ ԻՀՊԿ-ի հաջորդ թիրախը. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական փորձագիտական աղբյուրները մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունը, թե ուկրաինական կողմը Կասպից ծովի տիրույթում հարվածում է դեպի Իրան գնացող նավերին: ԻՊՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրն այդ կապակցությամբ մեկնաբանում է.
«Զելենսկին պնդում է, թե «շատ նշանակալի արդյունքների ենք հասել Կասպից ծովում հեռահար հարվածների հարցում, այդ թվում՝ Իրանի հետ կապված ռազմական բեռներ տեղափոխող նավերի, ինչպես նաև մեկ ռազմանավի դեմ գործողությունների ժամանակ»։
Իսկապե՞ս կարծում եք, որ սիոնիստական թմրամոլ Զելենսկին ինքնուրույն է ներքաշվում է իրանական հակամարտության մեջ։
Նոր աշխարհակարգի ի հայտ գալը և ամերիկյան գերիշխանության փլուզումը կախված են Ռուսաստանի և Իրանի հաղթանակից։ Այս երկու պատերազմական ճակատները սերտորեն փոխկապակցված են:
Զելենսկին, իհարկե, կարծում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը օգտակար կլինի իր համար, եւ, որ կարող է նման հայտարարություններով իր ծառայությունն առաջարկել ամերիկացիներին։
Բայց համեմատության համար նշենք, որ Իրանի Թավրիզի և Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի միջև հեռավորությունը մոտավորապես 1800 կիլոմետր է, որը մոտավորապես համարժեք է արևմտյան Իրանի և Պաղեստինի միջև հեռավորությանը։ Սա նշանակում է, որ Ուկրաինայի զգալի մասը գտնվում է իրանական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների հասանելիության սահմաններում։
Те;с наеу https://t.me/iravunk/70054
Եթե Կիևը շարունակի այս ճանապարհով գնալ, Ուկրաինան կարող է դառնալ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաջորդ թիրախը»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk