Թրամփն ինքն իրեն ռազմական հանցագործ չհռչակելու համար ստիպված էր վիճել է լրագրողի հետ
ՄիջազգայինՊատասխանից խուսափելու համար Թրամփը նորից վիճել է լրագրողի հետ:
Լրագրողը միանգամայն պարզ եւ հասկանալի հարց է ուղղում նախագահին` «Դուք հայտարարում եք քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա հարձակումների մասին: Քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը դա համարում է ռազմական հանցագործություն: Համաձա՞յն եք»:
Իրանակում այդպես էլ կա. քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը, եթե դա պաշտոնապես հայտարարված պատերազմի ժամանակ չէ, համարվում է ռազմական հանցագործությունը:
Թրամփն այս դեպքում ընդամենը արձագանքեց.
- Ես չեմ պատասխանի դրան: Ո՞ր թերթից եք:
Լրագրող - «The New York Times»:
Թրամփ - Ես էլ այդպես էի կարծում: «The New York Times»-ը ձախողվող թերթ է: Դրական պատասխանի դեպքում Թրամփն ինքն իրեն ռազմական հանցագործ կհռչակի: Բացասական պատասխան էլ չի կարող լինել. հենց Թրամփն է հրապարակավ հայտարարել իրանական քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների եւ նման հրամանների մասին:
Բայց ի՞նչ կապ ունի` «The New York Times»-ը ձախողվող թե՞րթ է, թե` ոչ: Հարցն այն է, թե ոչ պաշտոնակլան պատերազմի ժամանակ քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռներ եւ ավիացիա ուղղելը ռազմական հանցագործությո՞ւն է, թե` ոչ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70025
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk