Թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Ի՞նչ է անելու Նիկոլն այդպես էլ ԵՄ չհասած «հոտած լոլիկների» հետ

Միջազգային

­Նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը նո­րից հա­սան 100 դո­լար/բա­րե­լի շե­մին: Եվ, ըստ ա­մե­նայ­նի, հեր­թա­կան թռիչքն է լի­նե­լու: Ե­րեկ ե­մեն­ցի հու­սիթ­նե­րը, ի­րա­կա­նաց­նե­լով ի­րենց սպառ­նա­լիք­նե­րը, սկսե­ցին հար­ված­ներ հասց­նել Սաուդ­յան Ա­րա­բիա գնա­ցող­-ե­կող նա­վե­րին: Դա բա­վա­կան էր, որ դե­պի Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղուց շարժ­վող տասն­յա­կի չափ նա­վեր միան­գա­մից փո­խեին ի­րենց եր­թու­ղին:

Մ­յուս կող­մից, Ի­րա­նը հայտ­նեց, որ Հոր­մու­զի նե­ղու­ցի «այ­լընտ­րան­քա­յին եր­թու­ղի» կոչ­վա­ծը լիո­վին ա­կա­նա­պատ­ված է: Մ­նում է ի­րա­նա­կան եր­թու­ղին, ո­րով անց­նելն ա­ռանց թույլտ­վութ­յան հնա­րա­վոր չէ: Արդ­յուն­քում գործ­նա­կա­նում պա­րա­լիզ­ված են հա­մաշ­խար­հա­յին բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յան հա­մար եր­կու կա­րե­ւո­րա­գույն նե­ղուց­նե­րը, ո­րը, ի­հար­կե, սկսե­լու է միան­գա­մայն նոր ի­րո­ղութ­յու­ներ ա­ռա­ջաց­նել աշ­խար­հով մեկ:

Ա­ռա­ջին հեր­թին, խնդի­րը վե­րա­բե­րում է Թ­րամ­փին, ով պետք է վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վի Ի­րա­նի հար­ցով: Այն է` մե­ծաց­նո՞ւմ է ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րի մասշ­տաբ­նե­րը` փոր­ձե­լով ծնկի բե­րել Ի­րա­նին եւ բա­ցել այդ եր­կու կա­րե­ւո­րա­գույն ջրա­յին ու­ղի­նե­րը: Ընդ ո­րում, ան­գամ ա­մե­րիկ­յան աղբ­յուր­ներն են ընդգ­ծում, որ ո­րե­ւէ ե­րաշ­խիք չկա հա­ջո­ղութ­յան հար­ցում: Կամ երկ­րորդ տար­բե­րա­կը` գնո՞ւմ է Ի­րա­նի հետ ռեալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այն պա­հից, երբ այս գլո­բալ խա­ղի մեջ Ի­րա­նը ներգ­րա­վել նաեւ Բաբ էլ–­Ման­դե­բի խա­ղա­քար­տը, դա Թ­րամ­փի հա­մար ա­ռա­ջաց­նում է ցայտ­նո­տա­յին վի­ճակ. պետք է ո­րո­շու­մը կա­յաց­նել շատ ա­րագ` հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե նավ­թի գնե­րը հաս­նեն, ա­սենք, 50 դո­լա­րի սահ­մա­նագ­ծին, կա­րող են նաեւ սկսվել ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան անշր­ջե­լի զար­գա­ցում­ներ:

Ա­հա այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում Իլ­համ Ա­լիե­ւը, որ դեռ միայն օ­րեր առ­աջ էր Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մա­րում լիո­վին կար­գա­վոր­ված, հան­կարծ մեկ­նեց Գեր­մա­նիա` Մեր­կե­լին հա­վել­յալ նավթ եւ գազ խոս­տա­նա­լու: Ընդ ո­րում, չմո­ռա­նա­լով «սա­պոն դնել» Մոսկ­վա­յի ոտ­քե­րի տակ` հա­տուկ ընդգ­ծե­լով, որ Ռու­սաս­տա­նը միայն չի կա­րո­ղա­նում իր եւ դաշ­նա­կից­նե­րի պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րել, եւ Ադր­բե­ջա­նը կա­րող է փո­խա­րի­նել նրան: Որ­քա­նո՞վ են լուրջ Ա­լիե­ւի նման խոս­տում­նե­րը, դա դեռ հար­ցի մի կողմն է. այս պա­հին Ադր­բե­ջա­նի եւ առ­կա լո­գիս­տիկ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը եվ­րո­պա­կան պա­հան­ջար­կի միայն չնչին մասն են բա­վա­րա­րում, եւ մաք­սի­մալ ար­տա­հա­նում­ներ, ա­ռանց այդ խոս­տում­նե­րի էլ, ար­վում են: Ըստ այդմ, այդ խոս­տում­ներն ա­վե­լի շուտ քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան տեսք ու­նեին: Բայց չնա­յած դրան, Ա­լիեւն այս ֆո­նին մեկ ու­շագ­րավ բա­ցա­հայ­տում եւս հնչեց­րեց, ո­րը ո­րո­շա­կիո­րեն այլ ե­րանգ է տա­լիս նրա այդ գեր­մա­նա­կան այ­ցին:

­Բաք­վում տե­ղի է ու­նե­ցել գեր­մա­նա­ցի եւ ռուս նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում` հայտ­նեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը։ Դա ե­ղել է ըն­դա­մե­նը վեր­ջերս` հու­լի­սի 12-14-ին: Քն­նարկ­վել են ինչ­պես ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հնա­րա­վոր լու­ծում­նե­րը, այն­պես էլ ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րի մա­տա­կա­րար­ման հար­ցեր: Ա­լի­եւը հայտ­նեց նաեւ, որ ման­րա­մաս­նե­րին չի տի­րա­պե­տում, բայց Բա­քուն միայն ող­ջու­նում է նման շփում­նե­րը:

Այ­սինքն, բա­ցի Մոսկ­վա­յից, Ա­լիե­ւը նաեւ Մեր­ցի «ոտ­քե­րի տակ սա­պոն դրեց»: Կանց­լե­րը ստիպ­ված էր մեկ­նա­բա­նել, որ Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րութ­յու­նը չի մաս­նակ­ցել հան­դիպ­ման կազ­մա­կերպ­մա­նը եւ­ որ­եւէ տե­ղե­կութ­յուն չու­նի դրա անց­կաց­ման մա­սին։ Այ­սինքն` փոր­ձում է եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին ցույց տալ, թե ոչ մի սե­պա­րատ բա­նակ­ցութ­յուն Մոսկ­վա­յի հետ չի անց­կաց­նում: Բայց ե­թե ըն­դա­մե­նը ինչ­-որ հին ծա­նոթ­ներ են հա­վաք­վել եւ սո­վո­րա­կան զրույց անց­կաց­րել, ա­պա Ա­լիե­ւի ին­չի՞ն էր պետք դրա շուրջ մի ամ­բողջ աղ­մուկ սար­քել: Ա­ռա­վել եւս, երբ այս ա­մե­նին զու­գա­հեռ, Մեր­ցը հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նեց, թե ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից հրա­ժար­վելն ինչ ահ­ռե­լի վնաս է հասց­րել Գեր­մա­նիա­յին:

­Բայց մյուս կող­մից էլ, այս ա­մե­նը մինչ Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցում հու­սիթ­նե­րի կող­մից նա­վե­րին հար­վա­ծելն էր: Այ­սինքն, ե­թե մինչ այս է­ներ­գե­տիկ այն ծանր վի­ճակն էր, որ Մեր­ցը ստիպ­ված էր մեծ հույ­սեր կա­պել Ա­լիե­ւի հետ` ե­րա­նի տա­լով ռու­սա­կան է­ժան է­ներ­գա­կիր­նե­րի ժա­մա­նակ­նե­րին, ու­րեմն ի՞նչ է լի­նե­լու, ե­թե նավ­թի գներն ի­րոք հաս­նեն 150 դո­լա­րի: Ն­ման ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վո՞ր է, որ մաս­նա­վո­րա­պես Մերցն իր նա­ցիս­տա­կան ծա­գում­նա­բա­նութ­յու­նը մի կողմ թող­նի եւ սկսի ոչ թե ինչ­-որ նախ­կին պաշ­տոն­յա­նե­րի, այլ` ան­ձամբ խո­սել ռուս­նե­րի հետ: Ու այս ֆո­նին այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե Ա­լիեւն ի­րա­կա­նում Մեր­ցի դուռն էր հա­սել իր չու­նե­ցած գա՞­զը, թե՞ ռուս­նե­րի գա­զը վա­ճա­ռե­լու հա­մար:

Ա­հա այս ֆո­նին ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն տա­րա­ծեց նաեւ Politico-ն: Այն է`«ԵՄ-ն հ­րա­ժար­վել է հայ­կա­կան լո­լիկ­նե­րից»: Այ­սինքն, Փա­շին­յա­նի վե­րար­տադր­ման հար­ցը լուծ­վեց, եւ հի­մա կա­րե­լի է դե­րա­սա­նութ­յուն չա­նել: Մի­գու­ցե: Բայց կա նաեւ այն հար­ցը, թե Փա­շին­յա­նը հի­մա ի՞նչ է ա­նե­լու այդ «հո­տած լո­լիկ­նե­րի», ա­սենք նաեւ մնա­ցած ա­մեն ին­չի, ա­վե­լի կոնկ­րետ` այդ մթերք­ներն ար­տադ­րող­-ար­տա­հա­նող շղթա­յի հետ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ խոս­քը հսկա­յա­կան փո­ղեր կորց­նող տասն­յակ ու տասն­յակ հա­զա­րա­վոր մարդ­կանց մա­սին է, ո­րոնք ար­դեն սկսում են աս­տի­ճա­նա­բար կա­ռա­վա­րութ­յան շեն­քի մոտ հա­վաք­վել` ի­րենց բո­ղո­քը հայտ­նե­լու: Ընդ ո­րում, որ­քան շատ «հո­տած լո­լիկ», այն­քան մեծ ամ­բոխ է լի­նե­լու:

Արդ­յուն­քում, թե Ա­լիեւն ինչ խա­ղե­րի մեջ է Եվ­րո­պա-Ռու­սաս­տան ուղ­ղութ­յամբ, ին­քը կի­մա­նա: Բայց որ նույն խա­ղե­րը խա­ղալ փոր­ձող Նի­կո­լի հա­մար սկսվում է շրջա­դար­ձա­յին կետ, դա էլ, ի­հար­կե, Հեյ­դա­րո­վի­չը չի կա­րող հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70013 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. Փորձագետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված