Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի զոհերի թիվն անցել է 50-ից Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Իսրայելը ներկայումս նախընտրում է գործել առավել հաշվարկված, սակայն իրականում խոսքն ավելի շուտ մարտավարական վերադասավորման մասին է

Հանդիպում

Թե որքան կդիմանա Իրանն ակտիվ ռազմական գործողություններին, կախված է ոչ միայն նրա ռազմական ռեսուրսներից, այլև ներքին քաղաքական կայունությունից, տնտեսական դիմադրողականությունից և արտաքին միջավայրից,-ասում է Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, թեհրանաբնակ հայ փորձագետ և հասարակական-քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանը․

- Իրանի ղեկավարությունը տարիներ շարունակ իր ազգային անվտանգության հայեցակարգը կառուցել է երկարատև ճնշմանը դիմակայելու տրամաբանության վրա՝ հաշվի առնելով՝ ինչպես ութամյա իրանա-իրաքյան պատերազմի, այնպես էլ՝ տասնամյակներ շարունակվող պատժամիջոցների փորձը։ Այդ պատճառով Թեհրանում այսօր գերակշռում է այն համոզմունքը, որ նույնիսկ ծանր հարվածների պայմաններում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական կենսունակությունը։

Միաժամանակ ակնհայտ է՝ երկարատև, բարձր ինտենսիվության պատերազմը՝ ուղեկցված ռազմական ենթակառուցվածքների և տնտեսության համակարգային քայքայմամբ, զգալիորեն կսահմանափակի այդ հնարավորությունները։ Հետևաբար, Իրանի առաջնային նպատակը, ամենայն հավանականությամբ, կմնա ոչ թե անվերահսկելի էսկալացիան, այլ այնպիսի վերահսկվող ճնշման պահպանումը, որը կստիպի Վաշինգտոնին վերադառնալ քաղաքական և դիվանագիտական հաշվարկների դաշտ։

Իրանահայ քաղաքագետի պնդմամբ.

- Իսրայելի ներկայիս վարքագիծն առաջին հայացքից կարող է պասիվ թվալ, սակայն իրականում խոսքն ավելի շուտ մարտավարական վերադասավորման մասին է, քան ակտիվության նվազման։ Եթե նախորդ փուլում Իսրայելն ինքն էր հանդես գալիս որպես ռազմական գործողությունների հիմնական նախաձեռնող և ձգտում էր սեփական ուժերով ձևավորել էսկալացիայի օրակարգը, ապա ներկայումս նկատվում է դերաբաշխման փոփոխություն. ռազմական ծանր բեռի զգալի մասը փաստացի տեղափոխվել է ԱՄՆ-ի վրա։ Սա Իսրայելին հնարավորություն է տալիս խնայել սեփական ռազմական ռեսուրսները, վերականգնել հակաօդային պաշտպանության և հրթիռային պաշտպանության համակարգերի կարողությունները, կատարել հետախուզական վերագնահատում և միաժամանակ պահպանել գործողություններին արագ միանալու հնարավորությունը, եթե իրավիճակը պահանջի։

Իրանի տեսանկյունից Իսրայելի այս հարաբերական զսպվածությունը պայմանավորված է նաև վերջին պատերազմի փորձով։ Թեհրանում կարծում են, որ Իրանի հրթիռային և ԱԹՍ հարվածները ցույց տվեցին, որ նույնիսկ բազմաշերտ հակաօդային պաշտպանությունը չի կարող լիովին բացառել Իսրայելի ռազմավարական օբյեկտների խոցելիությունը։ Այդ պատճառով Իսրայելը ներկայումս նախընտրում է գործել առավել հաշվարկված՝ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են Իրանի կողմից բերել նոր լայնածավալ պատասխան հարվածների։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ Իսրայելը հրաժարվել է ուժային տարբերակից։ Ընդհակառակը, Թել Ավիվը շարունակում է պահպանել բարձր մարտական պատրաստվածություն, ակտիվ հետախուզական գործունեություն և հարմար պահի ռազմական գործողություններին անմիջապես ներգրավվելու հնարավորություն։

Անդրադառնալով Թուրքիային քաղաքագետը նկատում է.

– Թուրքիայի դիրքորոշման մեջ էական ռազմավարական փոփոխություն, իմ գնահատմամբ, չի նկատվում, սակայն նկատվում է մարտավարական զգուշավորության աճ։ Անկարան շարունակում է փորձել պահպանել բարդ հավասարակշռություն՝ մի կողմից՝ մնալով ՆԱՏՕ-ի առանցքային անդամ և չհակադրվելով դաշինքի ընդհանուր ռազմավարական տրամաբանությանը, մյուս կողմից՝ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են իրեն ուղղակիորեն ներքաշել ԱՄՆ/Իսրայել-Իրան ռազմական հակամարտության մեջ։ Թուրքիայի համար առաջնահերթությունը շարունակում է մնալ սեփական ազգային անվտանգության, տնտեսական կայունության և տարածաշրջանային ազդեցության պահպանումը, այլ ոչ թե որևէ ճամբարի անվերապահ աջակցությունը։ Հենց այս պատճառով Անկարան հրապարակային հայտարարություններում քննադատում է ռազմական էսկալացիան, սակայն գործնական քաղաքականության մեջ փորձում է պահպանել հաղորդակցության ուղիները և՛ Վաշինգտոնի, և՛ Թեհրանի հետ։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի առանձնահատուկ դիրքը նրան տալիս է լրացուցիչ ռազմավարական մանևրի հնարավորություն։ Անկարան գիտակցում է, որ աշխարհագրական դիրքի, Սև ծովի, Մերձավոր Արևելքի և էներգետիկ ուղիների նկատմամբ ունեցած ազդեցության շնորհիվ դաշինքի համար ունի բարձր արժեք, ինչը մեծացնում է նրա քաղաքական ինքնուրույնության աստիճանը։ Այս հանգամանքը թույլ է տալիս Թուրքիային՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալ որպես միջնորդ կամ հաղորդակցման հարթակ՝ առանց հրաժարվելու սեփական տարածաշրջանային հավակնություններից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ