Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է

Լյարդդ ո՞նց է, լյարդդ... ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իշխանության ջերմեռանդ աջակից իտալահայ քանդակագործ ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍԸ վերջերս տված իր հարցազրույցում հայտարարել էր, թե՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի ժամանակին գցել է իր առյուծների վանդակը, որի պատճառով նա մահացել է։ Մեղադրանքի էությունը կարող էր ահասարսուռ թվալ, եթե վերոնշյալ հայտարարության հետագա զարգացումները չլինեին այսքան զարմանալի ու զավեշտալի։ Անդրադառնալով Վիգեն Ավետիսին՝ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հիշեցրել է, որ ընդամենը երեք տարի առաջ նույն քանդակագործը մեծ ջերմությամբ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին՝ ներկայացնելով իր նախագիծը։ «Մեր փաստաբանական թիմը զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան։ Մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարության համար», - զգուշացրել է Իվետա Տոնոյանը։ Բայց սա դեռ ամենը չէ, ի վերջո, ո՞վ էր այն քանդակագործը, որը, ըստ Վիգեն Ավետիսի, մահացել է Ծառուկյանի առյուծի վանդակում, հայտարարության հեղինակը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե չի հիշում, իսկ նա, ով իրեն ասել է այդ մասին, մահացել է։

Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի գործով աբսուրդը ամեն օր նոր թափ է ստանում։ Երեկ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ որպես վկա հարցաքննության է կանչվել: «Կարո՞ղ էիք պատկերացնել, որ մեղադրյալի փաստաբանին կհեռացնեն վարույթից ու որպես վկա կկանչեն հարցաքննության` պաշտպանություն իրականացնելու փոխարեն: Քաղաքական հաշվեհարդարների հայաստանյան աբսուրդը շարունակվում է», - գրել է նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։ Փաստորեն, եթե մինչ այս խոսվում էր սույն գործի բացառապես քաղաքական բաղադրիչի մասին, ապա այժմ հարցեր են ծագում նաեւ գործընթացի իրավական տրամաբանության վերաբերյալ։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մեղադրյալի պաշտպանն ինքն էլ հայտնվել նույն վարույթի շրջանակում՝ արդեն որպես վկա։ Չէ՞ որ նման իրավիճակում ակնհայտորեն վտանգի տակ է դրվում ոչ միայն պաշտպանի գործունեությունը, այլեւ անձի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Ստացվում է՝ եթե այս գործելաոճը դառնա ընդունված պրակտիկա, ապա վաղը ցանկացած աղմկահարույց գործով պաշտպան կարող է պարզապես «չեզոքացվել»՝ նրան վկայի կարգավիճակ տալու միջոցով։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունները շարունակ հայտարարում են իրավական պետության եւ եվրոպական չափանիշներին համապատասխան դատավարությունների մասին։ Արդյունքում, Գագիկ Ծառուկյանի գործը շարունակում է համալրվել նոր դրվագներով, որոնք ոչ թե փարատում, այլ բազմապատկում են հանրային հարցականները։

Իսկ այն, ինչ կատարվում է մշակույթում, ոչ միայն զարմանալի է, այլեւ լրիվ անեկդոտ է։ Երգիչ, երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ իր հարցազրույցներից մեկում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւին «հարբեցող» է անվանել։ Ու ով ինչից է խոսում։ «Ռուբի՛կ, լյարդդ ո՞նց է, լյարդդ... », - սոցցանցում հետաքրքրվել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Ակամայից հիշեցինք լուսահոգի ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանին։ Ժամանակին նա, արձագանքնելով Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցներից մեկին, որտեղ թիրախավորել էր արցախցիներին՝ գրել էր. «Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզԷլ հարբած հարցազրույց մի տուր. գիտես, որ գիտեմ»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված