Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել

Քրեական

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Էրեբունիում տեղի ունեցած զինված հարձակումից հետո իրավապահ համակարգը լայնածավալ ռեյդեր է սկսել։ Տարբեր հասցեներից բերման են ենթարկվել քրեական հակումներ ունեցող անձինք, այսպես կոչված՝ «աֆտարիտետներ» և նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված դեմքեր։

«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ բերման ենթարկվածների թվում է նաև «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմ Կանևսկոն (Հարությունյան)։

Այստեղ առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Արտյոմ Կանևսկոն հայտնի է մի շարք քրեական գործերով, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին ԿԳՄՍ նախարարությունից շնորհակալագիր է ստացել՝ դպրոց վերանորոգելու համար։

Մի կողմից այս իշխանությունը հայտարարում է քրեական ենթամշակույթի և «օրենքով գողերի» դեմ անզիջում պայքար, մյուս կողմից՝ իշխանությունը շնորհակալություն է հայտնում մի անձի, որը կապվում է հենց այդ նույն քրեական միջավայրի հետ։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ Կանևսկոյին շուտով բաց կթողնեն, քանի որ խոսքը պրոֆիլակտիկ բնույթի գործողությունների մասին է, ավելի կոնկրետ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց «սթափեցնելու» և վախեցնելու նպատակ ունի:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ իշխանությունների հայտարարած «զրոյական հանդուրժողականությունը» քրեական աշխարհի նկատմամբ իրական քաղաքականություն, թե՞ ընտրովի մոտեցում է՝ կախված իրավիճակից և շահերից։

Իշխանություն 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ