ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

Ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է առաջնորդվի օտարերկրացին ՀՀ-ում ԱՁ բացելու համար

Տնտեսություն

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները կարո?ղ են գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Հարցի պատասխանը ստացել ենք Պետական ռեգիստրից, որտեղից նախ մանրամասնեցին, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ.

-Այո, եթե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա գործունակ քաղաքացի եք, կամ եթե չունեք քաղաքացիություն, բայց Ձեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը սահմանափակված չէ օրենքով:

Դրա համար անհրաժեշտ է անձնագիր, սոցիալական քարտ (կամ համարանիշ) և ՀՀ-ում հաշվառման հասցե։ Պետական տուրքը կազմում է 3,000 դրամ։ Գործընթացը հնարավոր է իրականացնել ինչպես առցանց, այնպես էլ անձամբ

-Դիմումը ներկայացնելուց հետո ե՞րբ կստանանք անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հաստատումը։

-Առցանց դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո կիրականացվի ԱՁ հաշվառումը։

-Ի՞նչ ժամկետով է կատարվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը։

-Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ։

-Ի՞նչ հասցեով ես կարող եմ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:

-Դուք կարող եք հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր՝ըստ Ձեր բնակչության պետական ռեգիստրի հաշվառման հասցեի  ըստ այլ հասցեի
Այլ հասցե կարող է համարվել Ձեր փաստացի բնակության հասցեն կամ Ձեր գործունեության հասցեն
(համաձայն՝ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքի 5-րդ գլխի 25-րդ հոդվածի 1-ին կետի):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ