2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ
ՊատահարՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ–ից։
«2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում ձերբակալվել են վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտ և շարքային զինծառայող, ում նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ քննչական կոմիտեին, պարզելու, թե ինչ հանգամանքներ են ընկած դասակարգումների հիմքում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
