Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրվել է 1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից գործի մանրամասներ չեն ներկայացրել՝ նշելով, որ դրանք վերաբերում են նախաքննությանը։

Հիշեցնենք, որ դատախազը նախօրեին Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երկու օր տևած քննարկումից հետո, համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, սակայն մերժել էր նրան կալանավորելու համար Դատախազության ներկայացրած միջնորդությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ