Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Մի դիմում էլ ասա թող ինքը գրի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

2107PN+

ԴԵԶԻՆՖՈՐՄԱՑԻԱ

Ըստ կրիմինալիստների` Ծառուկյանին պատկանող բուրգերի խուզարկության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների,  այնտեղ թագավորի «մումիա» կա, չի համապատասխանել իրականությանը, քանի որ թագավորը տվյալ պահին ողջ է եղել ու ԱԱԾ պադվալում նստած։

**

ԴԱՍԱԿԱՆ

(ՆԻԿՈԼԸ ՊՈՄԻԴՈՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ)

Я умоляю вас, не ешьте на ночь сырых помидор,

что бы не повредить желудок.

**

ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ «ՎԻՈԼԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ  ՋՐԻՑ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀ կառավարությունը Ռուսաստանից եկող հացը կտրեց,

Ֆրանսիան էլ Հայաստանի ջուրը թունավորեց։

 **

ՈՍԿԵ ԴԴՄԻԿԸ

(ՆԻԿՈԼԸ` ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ո՞ւմ հետ էիր ինձ խաբում, մի դիմում էլ ասա թող ինքը գրի։

**

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը, մանդատ վերցնելով, ԱԺ-ն հարստացրեց բանջարաբոստանային եւս մեկ կուլտուրայով։

**

ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄՈՐՍ ԱՐԵՎ

ԿԸՀ-ից հայտնում են, որ ուսումնասիրելով ընդդիմության պահվածքը եւ հետընտրական զարգացումները` ստացվում է, որ Նարեկ Կարապետյանը երդվում է հորեղբոր արեւով, իսկ Սամվել Կարապետյանը՝ Նիկոլի։

**

ՄԱՅՐՈՒՂԻ

ՃանՇին-ից հայտնում են, որ կառավարությունից ԱԺ տանող ճանապարհը կոչվում է դդմուղի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ