Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Քանի դեռ քաղաքական թիմը չունի դիրքորոշում, ես չեմ կարող իմ առանձին դիրքորոշումը ներկայացնել. Ասլանյան

Ներքաղաքական

«Եվրասիական Ալյանս» նախաձեռնությունը ԿԸՀ է ներկայացրել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախագիծ, որի նպատակն է, ըստ նախաձեռնողների, կանխել ԵՄ-ին անդամակցության գործընթացից բխող տնտեսական ռիսկերը եւ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունները, ինչպես նաեւ լուծի առկա տնտեսական խնդիրները: Այն միտված է նրան, որ Եվրոպական միության հետ ինտեգրացիայի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունած՝ 2025 թվականի օրենքը, չհանգեցնի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն:

Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքով պատգամավորի մանդատ ստացած Վանաձորի նախկին քաղաքապետ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե նման աշխարհաքաղաքական ռեզոնանս առաջացնող թեմային՝առանց ծանոթանալու, չի կարող պատասխանել:

«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Դուք զանգել եւ հարց եք տալիս մի բանի վերաբերյալ, որը մեծ գեոպոլիտիկ նշանակություն ունի եւ առանց ուսումնասիրելու, չեմ կարող պատասխանել: Կամ ես ի՞նչ կարգավիճակով միանամ, ի՞նչ կարգավիճակով չմիանամ։ Նախ՝ ես այսօր ներկայացնում եմ քաղաքական թիմ: Քաղաքական դիրքորոշումներից ելնելով են նման հարցերին պատասխանում, իսկ որպես ֆիզիկական անձ՝ չեմ պատասխանի: Քանի դեռ քաղաքական թիմը չունի դիրքորոշում, ես չեմ կարող իմ առանձին դիրքորոշումը՝ լավ կամ վատ առումով ներկայացնել»,-ասաց Ասլանյանը։

Նման արձագանքից հետո՝ մեզ մնում է Մամիկոն Ասլանյանին հիշեցնել, որ պատգամավորն իր գործունեությունն իրականացնում է՝ առաջնորդվելով խղճով եւ համոզմունքներով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պատգամավորը կաշկանդված չէ որեւէ հրամայական մանդատով կամ ցուցումով ու պաշտոնապես ծառայում է ժողովրդին՝ գործելով ազատորեն ու անկախ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ