Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Գեղամ Մանուկյանը տեղյակ չէր

Ներքաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ Սահմանադրության մեջ։

Հանրաքվեի նախագիծը գրանցման է հանձնել նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության կողմից ձեւավորված «Եվրասիական Ալյանս» անվամբ նախաձեռնությունը։ Սահմանադրության մեջ լրացում կատարելու նպատակն է չեզոքացնել եւ կանխել 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական եւ սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ եւ ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետեւանքով։ Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է օգոստոսի 3-ից սկսած՝ երկու ամսվա ընթացքում, հավաքել 200.000 ստորագրություն, որի արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է նշանակվի հանրաքվե: 

Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: Թե արդյոք կմիանան նախաձեռնությանը, Մանուկյանը հրաժարվեց պատասխանել կամ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ տեղեկացված չէր։ Ասաց, որ դիրքորոշում կհայտնի այն ժամանակ, երբ պաշտոնապես կդիմեն ՀՅԴ-ին, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքին:

«Երբ գրավոր կներկայացնեն, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ընդգծեց նա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ