Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության

Իրանական ազգայնականները նորից ակնարկում են ներքին դավաճանության մասին

Միջազգային

­Թեեւ ԱՄՆ-­ի եւ Ի­րա­նի մի­ջեւ ծանր հար­ված­նե­րի փո­խա­նա­կումն ըն­թա­նում է ա­մե­նօր­յա ռի­ժի­մով, սա­կայն հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը նա­խօ­րեին հնչեց­րեց Թ­րամ­փը, այս ֆո­նին բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ տեսք ու­նի: Այս­պես, ըստ մի շարք աղբ­յուր­նե­րի, ԱՄՆ նա­խա­գա­հը դի­մել է Պար­սից ծո­ցի երկր­նե­րին` հայտ­նե­լով. «Ե­թե այս շա­բաթ­վա ըն­թաց­քում հրա­դա­դար չհաս­տատ­վի, պատ­րաստ ե­ղեք Ի­րա­նի հետ լար­վա­ծութ­յան ա­ճի»:

­Մի կողմ թող­նենք նույն ԱՄՆ նա­խա­գա­հի կող­մից ա­վե­լի վաղ ար­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե` ոչ մի հրա­դա­դար, Ի­րա­նը պետք է ոչն­չաց­վի` կենտ­րո­նա­նա­լով այդ հայ­տա­րա­րութ­յան տո­ղա­տա­կա­յին ի­մաս­տի վրա: «Ե­թե այս շա­բաթ­վա ըն­թաց­քում հրա­դա­դար չհաս­տատ­վի» միտ­քը մեկ բան է նշա­նա­կում` կա ո­րո­շա­կի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, ո­րը կհան­գեց­նի կամ չի հան­գեց­նի հրա­դա­դա­րի: Միայն թե, Թ­րամ­փի այդ հայ­տա­րա­րութ­յան ժա­մա­նակ ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յան մա­սին խոսք ան­գամ չկար: Բայց ա­հա, հա­զիվ էր այդ հայ­տա­րա­րութ­յու­նը հնչել, որ ի­րա­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը մեկ­նեց Իս­լա­մա­բադ: Իսկ դա Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յա­նը նման տեսք է տա­լիս. դա ոչ թե փաս­տի ար­ձա­նագ­րում էր, այլ` բա­նակ­ցութ­յան հրա­վեր, ո­րից Ի­րանն օգտ­վեց:

­Բայց ա­հա այդ փաս­տը, որ ի­րա­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը Թ­րամ­փի ա­ռա­ջին իսկ կո­չով մեկ­նում է բա­նակ­ցե­լու, այլ նրբե­րանգ­ներ ի հայտ բե­րեց: Այս­պես, ի­րա­նա­կան ազ­գայ­նա­կան թե­ւը ներ­կա­յաց­նող փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը նման պատ­կեր է նկա­րագ­րում. «Մինչ Ի­րա­նի են­թա­կա­ռուց­վածք­նե­րը են­թարկ­վում են ԱՄՆ-ի եւ ն­րա դաշ­նա­կից­նե­րի կող­մից զանգ­վա­ծա­յին եւ­ ա­նար­դար ռմբա­կո­ծութ­յան, իսկ Ի­րա­նը հա­կա­դար­ձում է, նաեւ տես­նում ենք, որ ԱՄՆ-ն կր­կին հայտն­վում է ա­վե­լի խո­ցե­լի դիր­քում ու կորց­նում է էս­կա­լա­ցիա­յի վե­րահս­կո­ղութ­յու­նը: Արդ­յուն­քում, թեեւ թշնա­մու գործ­նա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը ա­րա­գո­րեն նվա­զում են, ի­րա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի կողմ­նա­կից քա­ղա­քա­կան ճամ­բա­րը, ար­ձա­գան­քե­լով Դո­նալդ Թ­րամ­փի հրա­դա­դա­րի կո­չին, շտա­պեց Իս­լա­մա­բադ»:

Ի­մաս­տը կա­րե­լի է կռա­հել: ԱՄՆ-ն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ան­վան տակ խա­բում է Ի­րա­նին, ա­վե­լի ճիշտ`­Փե­զեշ­կիա­նի գլխա­վո­րած Ի­րա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին: Ա­վե­լին, թեեւ այդ բա­նակ­ցութ­յու­նեն­րը հա­սան փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու մա­կար­դա­կին, բայց փաս­տը, որ ԱՄՆ-ն այս պա­հին էլ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն կրա­կի տակ է պա­հում Ի­րա­նը, գա­լիս է հաս­տա­տե­լու ի­րա­նա­կան ազ­գայ­նա­կան թե­ւի են­թադ­րութ­յուն­նե­րը, որ Վա­շինգ­տո­նի հետ հնա­րա­վոր չէ ո­րե­ւէ ռեալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան գալ. կխախ­տի հենց այն պա­հին, երբ ի­րեն ձեռն­տու կթվա: Եվ այս տրա­մա­բա­նութ­յան ֆո­նին, ի­րոք ան­հաս­կա­նա­լի է մնում, թե ի­րա­նա­կան քա­ղա­քա­կան թե­ւը, ո­րը հան­դես է գա­լիս որ­պես ռե­ֆոր­միս­տա­կան, ի՞նչ սպա­սե­լիք­ներ ու­նի ԱՄՆ­–ից, ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ Թ­րամ­փը նո­րից եր­կար-­բա­րակ չի բա­նակ­ցե­լու, ո­րին կհե­տե­ւի նոր հար­վա­ծը:

Իսկ թե ին­չու է Թ­րամ­փը պար­բե­րա­բար գնում բա­նակ­ցութ­յուն­նե­րի, ի­րա­նա­կան հի­շա­տակ­ված աղբ­յու­րի խոս­քից կա­րե­լի է հաս­կա­նալ. «Ամ­բողջ աշ­խարհն ար­դեն գի­տի, որ Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը դեմ է նման բա­նակ­ցութ­յուն­նե­րին, ո­րոնք թույլ են տա­լիս ԱՄՆ-ին լու­ծել տար­բեր ճգնա­ժա­մեր, այդ թվում՝ վա­ռե­լի­քի գնե­րի ա­ճը։ Սա­կայն, չնա­յած դրան, Թ­րամ­փը հենց նոր ա­ռա­ջարկ ա­րեց, հա­ջորդ օ­րը այս քա­ղա­քա­կան ճամ­բա­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վա­զե­ցին Պա­կիս­տան՝ մի եր­կիր, ո­րն ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ սպառ­նա­ցել էր Ի­րա­նին եւ կոչ էր ա­րել դա­դա­րեց­նել Սաուդ­յան Ա­րա­բիա­յի վրա հար­ձա­կու­մը»:

­Սա, ի­հար­կե, հստակ ակ­նարկ է, որ Ի­րա­նում ռե­ֆոր­միս­տա­կան ուղղ­վա­ծութ­յան քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի եւ ազ­գայ­նա­կան թե­ւի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրվում են` մո­տե­նա­լով այն կե­տին, որ­տեղ բա­խումն ան­խու­սա­փե­լի է: Չ­նա­յած, ու­ժա­յին լծակ­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ա­յա­թոլ­լա­նե­րի պահ­պա­նո­ղա­կան հա­մա­կար­գի ձեռ­քին, եւ Փե­զեշ­կիա­նի թի­մը, ո­րին ար­դեն ա­վե­լի ու ա­վե­լի բա­ցա­հայտ են մե­ղադ­րում ԱՄՆ-ի եւ այլ շա­հե­րի օգ­տին խա­ղա­լու մեջ, գո­նե այս փու­լում էա­կան շան­սեր չու­նի: Բայց սա դեռ հար­ցի մի կողմն է:

­Մե­դա­լի մյուս ե­րեսն էլ այն է, թե ին­չու Թ­րամ­փին նո­րից պետք ե­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Ներ­կա պա­հին կա նման ռազ­մա­կան պատ­կեր: Մի կող­մից, ԱՄՆ-ն շա­րու­նա­կում է օ­դա­յին հար­ված­ներ հասց­նել Ի­րա­նին: Սա­կայն թե դրա­նից ինչ է ստա­նում, դա ար­դեն հարց է: Հոր­մու­զի նե­ղու­ցը, չնա­յած Թ­րամ­փի բա­զում խոս­տում­նե­րին, մնում է փակ, ո­րի արդ­յուն­քում նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը մո­տե­ցել են 100 դո­լար/բա­րե­լի սահ­մա­նագ­ծին: Մ­յուս կող­մից, հու­սիթ­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ սկսում են Սաուդ­յան Ա­րա­բիա­յի բլո­կա­դան: Այն է, այդ երկ­րի եւ այդ եր­կիր մուտք ու ելք ու­նե­ցող բո­լոր նա­վե­րը կխոց­վեն: Սաուդ­յան Ա­րա­բիան ներ­կա պա­հին էա­պես նվա­զեց­րել է Հոր­մու­զի նե­ղու­ցով փո­խադ­րում­նե­րը` իր նավ­թի հիմ­նա­կան մա­սը խո­ղո­վա­կա­շա­րե­րով ուղ­ղե­լով Կար­միր ծո­վի նա­վա­հան­գիստ­ներ: Դ­րա հաշ­վին նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րում մեծ պայթ­յուն­նե­րից այս­քան ժա­մա­նակ հնա­րա­վոր ե­ղավ խու­սա­փել, եւ ա­հա, հայ­տա­րա­րե­լով Սաուդ­յան Ա­րա­բիա­յի բլո­կա­դա­յի մա­սին, հու­սիթ­նե­րը հենց Կար­միր ծով տար­վող նավ­թը նկա­տի ու­նեն: Ընդ ո­րում, բա­վա­րար է մի քա­նի տան­կե­րի խո­ցու­մը, հնա­րա­վո­րութ­յու­նը հու­սիթ­ներն ու­նեն, հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րում կա­րող են ա­ռա­ջա­նալ եւս օ­րա­կան 4–5 մի­լիոն բա­րել նավ­թի դե­ֆի­ցիտ, ո­րը գնե­րը կա­րող է հասց­նել առն­վազն 150 դո­լա­րի սահ­մա­նագ­ծին: Այ­սինքն, ե­թե բան չփոխ­վի, մո­տա­կան օ­րե­րին հենց այդ ի­րո­ղութ­յունն էլ հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յու­նում ծայ­րա­հեղ սուր նոր ի­րա­վի­ճակ է ա­ռա­ջաց­նե­լու:

­Բա­ցի այդ, վեր­ջին օ­րե­րին ան­գամ ա­մե­րիկ­յան լրատ­վա­մի­ջոց­ներն են հաս­տա­տում, որ Պեն­տա­գո­նը թաքց­նում է ի­րա­նա­կան հար­ված­նե­րից սպան­ված եւ վի­րա­վոր­ված զին­վո­րա­կան­նե­րի եւ այլ կո­րուստ­նե­րի ի­րա­կան թի­վը: Ու ե­թե կո­րուստ­ներն ի­րոք մեծ են, եւ դա ար­դեն դժվար է թաքց­նել, ա­պա Թ­րամ­փին նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում շատ լուրջ ա­նա­խոր­ժութ­յուն­ներ են սպա­սում:

Ե­թե ա­վե­լաց­նենք նաեւ, որ այս վեր­ջին հար­ված­նե­րը շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սպա­ռել ԱՄն­-ի ա­ռանց այդ էլ նկա­տե­լիո­րեն պա­կա­սած զինա­նո­ցը, ա­պա հաս­կա­նա­լի է դառ­նում, թե ին­չու Թ­րամ­փին նո­րից պետք ե­ղավ հրա­դա­դար:

Ըստ այդմ էլ, պա­տա­հա­կան չէ, որ Թ­րամ­փին պետք ե­կածն Ի­րա­նի ռե­ֆոր­միս­տա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րի կող­մից տա­լը ազ­գայ­նա­կան թե­ւը գնա­հա­տում է որ­պես սո­վո­րա­կան դա­վա­ճա­նութ­յուն: Այ­սինքն, որ Ի­րա­նում ո­րո­շա­կի ներ­քին հան­գու­ցա­լու­ծում­ներ մոտ ժա­մա­նակ­ներս լի­նե­լու են, դա հաս­տատ է:

Այլ բան, որ ան­գամ նե­րի­րա­նա­կան այդ կար­գի թե­մա­նե­րը Թ­րամ­փի հիմ­նա­կան խնդիր­նե­րը չեն լու­ծում: Այն է` պա­տե­րազ­մը մնում է ան­հա­ջող ըն­թաց­քի մեջ: Ի՞նչ պետք է ա­նել այդ վի­ճա­կում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ