ԻՀՊԿ-ն մի վերջին մեսիջ ուղղեց Փեզեշկիանի կառավարությանը
ՄիջազգայինԻՀՊԿ-ին կից ալիքները տարածել են հաղորդագրոթյուն, որը կարելի է ընկալել, որպես ԻՀՊԿ-ի դիրքորոշումը:
«Հաշվի առնելով ԻՀՊԿ-ի կողմից թշնամուն ուղղված ավերիչ արձագանքը և ԱՄՆ-ի կողմից իր ռազմավարական պատերազմական նպատակներին հասնելու ձախողումը, Ամերիկայի հետ ցանկացած բանակցություն այժմ նույնքան ռազմավարական սխալ է, որքան նախկինում, և զուտ կորուստ։ Հարգելի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցնի Պակիստանի միջոցով կուլիսային բանակցությունները»։
Սա նման է Փեզեշկիանի կառավարության ուղղված մի վերջին նախազգուշացման, որ Իրանի ազգային թեւը ծայրահեղ դժգոհ է: Այն իմաստով, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն հայտնվում է բարդ ռազմական վիճակում ու ժամանակ շահելու համար նորից օրակարգ է բերում բանակցելու թեման, Իրանի քաղաքական իշխանությունները չեն հապաղում ընդառաջ վազել: Իսկ դա ազգայնական թեւը համարում է լիովին ձախողված կուրս, հաշվի առնելով, որ անգամ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված փոստաթուղթը գործնականում որեւէ ազդեցություն չունեցավ խաղաղության հարցում: Ըստ այդմ, իրանական ազգայնական թեւն ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն համարում է թշնամու օգտին արված գործողություն, եւ շատ ազգայնական աղբյուրներ արդեն բացահայտ են խոսում քաղաքական իշխանությունենրի կողմից դիտավորյալ նման քայլերի մասին, որը հավասարեցնում են դավաճանության հետ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk