«Ժողովուրդ». Փաշինյանը կհեռացնի նաև ՏԿԵ փոխնախարարին
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախարարի մյուս տեղակալները, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվեն իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում։
Այսպիսով, ՏԿԵ նախարարությունում սպասվող փոփոխությունները, ըստ ամենայնի, կրելու են ընտրովի բնույթ, և վարչապետը պատրաստվում է այս փուլում հրաժարվել այն պաշտոնյաներից, որոնց աշխատանքից դժգոհություններ ունի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: