Նման է, որ Զելենսկուն փոխարինում են ավելի հավատարիմ մեկով
ՄիջազգայինՈւ մյուս կողմից էլ, այն զարգացումները, որոնք ներկա պահին նկատվում են Ուկրաինայում, գալիս է Նիկոլին եւս մեկ անգամ հուշելու (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=345233&l=am), որ իրականում էլ եվրոպական «տանիքը» հավերժ չէ: Այսինքն, կարող են անգամ Զելենսկուն օրակարգից հանել, էլ ուր մնաց` Նիկոլին:
Այսպես, ներուկրաինական նոր` «Ստվարաթղթե մայդանը» գնալով միայն թեժացման միտում է ցուցաբերում:
Առաջին պլանում, ամբոխը պահանջում է Ֆեոդորովի վերականգնումը եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականը: Տրամաբանորեն, իրավիճակը տարօրինակ է: Ուկրաինացիները ատում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը բոլոր սահմաններն անցած մոբիլիզացիայի պատճառով: Այն դեպքում, երբ մոբիլիզացիայի հիմնական պատասխանատուն Ֆեոդորովն է, որի օրոք էլ զինկոմիսարիատներն անցան բացարձակ «բեզբրեդելի»: Այնուամենայնիվ, նրա հրաժարականը հասարակության կողմից բացասաբար ընդունվեց, ինչը նշանակում է, որ քարոզչական շատ լուրջ ռեսուրսներ են կենտրոնացված այս ամենի համար:
Այսինքն, որ Ուկրաինայում բողոքի ցույցերը` «Ստվարաթղթե մայդանը», բեմադրված եւ վճարված է, դա հաստատ է: Այսինքն, կվերածվի՞ այն իշխանափոխության. դա եւս կախված է բեմադրիչների սցենարից: Այս պահին մեկ բան է տեսանելի. Զելենսկին հարվածում է առաջին հերթին այն կադրերին, որոնք ունեն ԱՄՆ-ի կողմից հովանավորողների համարում: Բայց կան նաեւ դրվագներ, երբ պաշտոնանկ են արվում նաեւ «մաքուր» եվրոպական հովանավորյալները: Ու միաժամանակ ամենուր նշանակելով «ժամանակավոր պաշտոնակատարների», որոնք ենթարկվում են անձամբ իրեն: Այն է` Զելենսկին զգուշանում է բոլոր թեւերից, յուրաքանչյուր լիդերից, որ կարող է իրեն պոտենցյալ փոխարինող դառնալ: Իսկ դա նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ունի այն մտավախությունը, որ Արեւմուտքն իրեն կարող է ամեն պահի դուրս գրել:
Ամեն ինչ սկսվեց կառավարության լուծարումից, որոնք բերեցին ակնհայտորեն արեւմտա-սորոսական թեւի կողմից պաշտպանություն պաշտպանության նախկին նախարար Ֆեոդորովի աջակցության բողոքի ցույցեր: Աստիճանաբար վերածվեցին երկրի գլխավոր հրամանատար Սիրսկուն հեռացնելու պահանջին, որն ուղիղ մարտահրավեր է Զելենսկուն:
Ուկրաինայի նախագահի համար, թերեւս, ամենավտանգավորը մնում են այն ազդակները, որոնք գալիս են Եվրոպայից: Այն է` Ֆեոդորովը վերահսկում էր եվրոպական փողերով ստացվող ռազմական օգնության մի շարք ծրագրեր, եւ նրան հեռացնելը կարող է այդ ծրագրերի հարցում խնդիրներ առաջացնել: Խոսքը մասնավորապես անօդաչուների մասին է, որոնց արտադրությունը Եվրոպայում, դետալների տեսքով տեղափոխումն Ուկրաինա եւ այստեղ հավաքումը հենց Ֆեոդորովի կուրատորության տակ էր: Ընդ որում, ինչպես ակնարկում են ուկրաինական մի շարք աղբյուրներ, Զելենսկու համար Ֆեոդորովից ազատվելու հիմնական պատճառներից մեկը մասնավորապես այս ծրագիրն էր: Նախ. Եվրոպայում այդ արտադրության կազմակերպումը լուրջ խնդիրներ առաջացրեց: Եթե Ուկրաինայում արտադրելու դեպքում միջին եւ մեծ հեռահարության անօդաչուների համար առաջ ստացվում էր 20-29 հազար դոլար ինքնարժեք, ապա եվրոպականի տարբերակով գինը կրկնապատկվում է` մոտ 60 հազարի կարգի: Ժամանակին դա ձեռնտու էր Զելենսկու կլանին. Երմակի մշակած սխեմայով, երկու անօդաչուներից մեկը մնում էր թղթի վրա. փաստաթղթերով այն արտադրվում էր, հասնում Ուկրաինա, ձեւակերպվում օգտագործված եւ դուրս գրվում: 50 տոկոսի «ձախ» շրջանառության դեպքում ամսական դա մոտ 1 միլիարդ դոլարի եկամուտ էր կլանի համար: Բայց ահա, վերջին եվրոպական վարկի ստվերային կետերից էր, որ ողջ վերահսկողությունը պետք է իրականացնի Ֆեոդորովը, ով իր հերթին մի շարք մեխանիզմներով լիովին վերահսկելի էր արտաքին կոնկրետ կենտրոնների կողմից: Այդ մեխանիզմով ստացվող անօդաչուների ծավալները եւ էֆեկտիվությունը կրկնապատկվեց, ինչը վերջին մի քանի ամիսներին տեսանելի է: Բայց Զելենսկու կլանի «ձախ հաշվապահությունը» սկսեց լուրջ կորուստներ կրել: Մտածում էին մեխանիզմը փոխելու եւ անօդաչուները զենքի «սեւ շուկայով» կանխիկացնելու մասին: Սակայն չնայած Զելենսկու փորձերին, 60 հազար դոլարանոց խիստ թանկ անօդաչուները պահանջարկ չունեցան:
Սա միայն անօդաչուների մասով: Ուկրաինական միանգամայն լուրջ աղբյուրների գնահատմամբ, ընդհանուր ամսական կորուստը մոտենում էր երկու միլիարդին: Իսկ այդ ֆինանսական կորուստները սկսում էին խնդիրներ առաջացնել երկրի ներսում` կառավարելիությունը եւ իշխանությունը պահելու հետ կապված:
Ելքը ֆեոդորովին մինչեւ վերջ խամաճիկային վիճակում գտնվող մեկով փոխարինելն էր, որի համար նրա դեմ հանեցին այդ «սեւ հաշվապահությունից» իր բաժինն ունեցող Սիրսկիին եւ գեներալիտետի մի մասին: Սակայն դա տորպեդահարվեց Եվրոպայից. ամեն մի պոտենցյալ թեկնածու ստանում է զգուշացում` եթե որոշի այդ խաղի մեջ մտնել, անմիջապես կթիրախավորվի: Միաժամանակ կազմակերպվեց «Ստվարաթղթե մայդանը», որը Զելենսկու համար լրջագույն ազդակ էր: Առավել եւս, որ դրան սկսում են մասնակցել նաեւ Ուկրաինայի արեւմտյան եւ շատ ավելի արեւմտականացված հատվածի ղեկավարներ, օրինակ` Լվովի քաղաքապետի տեսքով կամ Կիեւի քաղաքապետի աջակցությամբ:
Զելենսկուն այս պահին ներկայացվում է Սիրսկիին հեռացնելու պահանջ: Սակայն դա ենթադրում է, որ նրան կփոխարինի արեւմտյան տերերին ուղիղ գծով ենթարկվող մեկը: Այդ դեպքում Զելենսկին լիովին կորցնելու է բանակի նկատմամբ վերահսկողությունը:
Զելենսկին, իհարկե, դիմադրում է: Բայց այն, որ Արեւմուտքում նրան սկսում են ավելի ու ավելի ընկալել, որպես վերահսկողությունից դուրս եկած, որին պետք է փոխարինել ավելի հավատարիմ մեկով, դա եւս սկսել է տեսանելի դառնալ:
Թե այս պատմությունն ինչով եւ ինչպես կանդրադառնա ռազմական գործողությունների վրա, դա արդեն հարցի մյուս կողմն է: Ընդ որում, նաեւ պետք է հաշվի առնել էսկալացիայի մակարդակի ներկայիս աճը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk