Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Զելենսկին դեռ չի գտնում Սիրսկիին հարմար փոխարինողի

Միջազգային

Ուկրաինական տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին ներքին ճգնաժամի հետ կապված այլ տարբերակ չի տեսնում, քան Գերագույն հրամանատար Սիրսկիին հեռացնելը:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ գեներալիտետի մեջ ներկա պահին Զելենսկին փորձում է գտնել փոխարինողի, որը մի կողմից, առնվազն յոյալ կլինի ներկա քաղաքական իշխանությունների հանդեպ` պատրաստ լինելով ենթարկվել Բանկովայայի հրահանգներին: Մյուս կողմից, որ նա կունենա բավարար հեղինակություն` գեներալիտետին վերահսկողության տակ պահելու համար:

Այդ չափորոշիչներից մեկի բացակայության դեպքում Զելենսկին կկանգնի մեծ ռիսկի առաջ` բանակի հանդեպ վերահսկողությունը կորցնելու հարցում:

Ըստ այդմ, Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Սիրսկու պաշտոնանկության որոշումը դեռևս վերջնականապես չի կայացվել, քանի որ Զելենսկին փորձում է գտնել իր պահանջներին համապատասխանող փոխարինող։ 

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Միխայիլ Դրապատին համարվում է գերագույն հրամանատարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն։ Նա բավականի փորձառու եւ հեղինակավոր գեներալներից է: Բայց կա այն մեծ ռիսկը, որ կուրորեն չի կատարի նախագահականին բոլոր հրահանգները, ինչպես անում էր Սիրսկին:

Զելենսկիին և կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հիմնական թեկնածուների թվում նշում են նաև Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկիին, Օդադեսանտային գրոհային ուժերի հրամանատար Օլեգ Ապոստոլին և Ազգային գվարդիայի «Խարտիայի» կորպուսի հրամանատար Իգոր Օբոլենսկուն։ Ընդհանուր առմամբ, ըստ ուկրաինական աղբյուրների, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի համար քննարկվում է 11 թեկնածու։ Առաջին պլանում է մնում Զելենսկուն լիովին հավատարիմ լինելու չափորոշիչը, եւ եթե նման գեներալ չգտնվի, Զելենսկին, ըստ աղբյուրի, կգնա վա բանկ` պահելով Սիրիսկիին:

Զինվորական ղեկավարության փոփոխության վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում շարունակվող ռազմական գործողությունների և Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս հրամանատարության հասցեին քննադատության աճի ֆոնին։ Ու Яելենսկին այս իմաստով շտապելու խնդիր ունի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69882 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ