Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Իրանում ռեֆորմիստ քաղաքական իշխանությունների եւ պահպանողական թեւի հարաբերությունները մոտենում են բախման կետին

Միջազգային

Իրանական քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ այն բանից հետո, երբ Թրամփը ներից սկսեց խոսել հրադադարին վերադառնալու անհրաժեշտության մասին: Մեկնաբանելով, իրանական ազգայնական թեւի փորձագիտական աղբյուրը գրում է.

«Մինչ Իրանի ենթակառուցվածքները ենթարկվում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից զանգվածային և անարդար ռմբակոծության, և Իրանը հակադարձում է, նաեւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն կրկին հայտնվում է ավելի խոցելի դիրքում ու կորցնում է էսկալացիայի վերահսկողությունը, ինչի արդյունքում թշնամու գործառնական կարողությունները արագորեն նվազում են, բանակցությունների կողմնակից քաղաքական ճամբարը, արձագանքելով Դոնալդ Թրամփի հրադադարի կոչին, շտապեց Իսլամաբադ։

Հատկանշական է, որ այս քաղաքական գործիչներին յուրատեսակ «երախտագիտություն» հայտնելու համար ԱՄՆ-ն այսօր երեկոյան արդեն ավելի է ակտիվացրել իր հարձակումները։

Մինչդեռ, ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ Իրանի գերագույն առաջնորդը դեմ է նման բանակցություններին, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ին լուծել տարբեր ճգնաժամեր, այդ թվում՝ վառելիքի գների աճը։ Սակայն, չնայած դրան, Թրամփը հենց նոր առաջարկ արեց, հաջորդ օրը այս քաղաքական ճամբարի ներկայացուցիչները վազեցին Պակիստան՝ մի երկիր, որը ընդամենը մի քանի օր առաջ սպառնացել էր Իրանին և կոչ էր արել դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումը»։

Այսպիսով, շարունակում է առաջին պլանում մնալ` Իրանում ռեֆորմիստական ուղղվածության քաղաքական իշխանությունների եւ պահպանողական թեւի հարաբերությունները հետեւողականորեն սրվում են` մոտենալով այն կետին, որտեղ բախումն անխուսափելի է: Չնայած, ուժային լծակները շարունակում են մնալ այաթոլլաների պահպանողական համակարգի ձեռքին, եւ Պեզեշկիանի թիմը, որին արդեն ավելի ու ավելի բացահայտ են մեղադրում ԱՄՆ-ի եւ այլ շահերի օգտին խաղալու մեջ, գոնե այս փուլում էական շանսեր չունի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69881 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ