Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի զոհերի թիվն անցել է 50-ից Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Հայաստանն արտահանում է շուրջ 140 հազար տոննա գյուղմթերք, ինչպե՞ս կարող ենք մենք նման ծավալներով դուրս գալ եվրոպական շուկա

Հանդիպում

Եվրամիության շուկա հայկական ապրանքների դուրս գալու մասին ներկայիս հայտարարությունները տնտետագետ Կարեն Ադոնցի գնահատմամբ դիլետանտական է.

- 1-2 տոննա արտադրանք ուղարկելը չի նշանակում, որ դուք դուրս եք եկել տվյալ շուկա և զբաղեցրել ձեր տեղն այնտեղ: Դա պահանջում է տարիների աշխատանք՝ ուղղված տվյալ շուկայում դիրքերի ամրապնդմանը: Այլ կատեգորիայի արդյունաբերական արտադրանքի գծով մենք ոչինչ չունենք, որը կարողանայինք ոչ միայն արտահանել Եվրամիություն, այլև նույնիսկ մտածել դրա մասին: Բացառություն կարող է լինել թերևս միայն սննդի արդյունաբերության ոլորտը: Ընդհանուր առմամբ Հայաստանն արտահանում է շուրջ 140 հազար տոննա գյուղմթերք։ Ինչպե՞ս կարող ենք մենք նման ծավալներով դուրս գալ եվրոպական շուկա։ Հայաստանի տնտեսության մեջ խնդիրները շատ են, որն աշխատում է հիմնականում արտաքին մուտքերի, պետական պարտքի ավելացման և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին զբոսաշրջիկների թվի աճի հաշվին:

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն էլ վստահ է.

- Այս մարդիկ տապալել են արտահանումը քաղաքական կուրսի փոփոխության պատճառով։ Մենք ունենք արտաքին ապրանքաշրջանառության կտրուկ անկում։ Այսօր արդեն միայն Ռուսաստան արտահանումն անցած տարվա համեմատ 21.5% անկում է ապրել, իսկ սա նշանակում է, որ տնտեսվարողները բավական ծանր վիճակում են։ Մինչդեռ այս իրավիճակում որոշում են ընդունել 5 մլրդ դրամ պարգևավճար տալ պետական ծառայողներին։ Էդ ո՞ր լավ աշխատանքի համար է պետական պաշտոնյաներին բաժանում 5 միլիարդ դրամ։ Ստացվում է՝ 5 միլիարդ դրամ բաժանում է, բայց մնացել է ՀԴՄ-ների 100 դրամների հույսին։ 

Տնտեսագետ. ԱՂԱՍԻ ԹԱՎԱԴՅԱՆԻ գնահատմամբ էլ.

- Տարածաշրջանային անկայունությունը կարող է Հայաստանի համար ստեղծել նաև որոշակի տնտեսական հնարավորություններ՝ կապված կապիտալի ներհոսքի և տարանցիկ գործառույթի իրականացման հետ։ Տնտեսական աճի մեխանիզմը հետևյալն է. Հայաստան է գալիս մեծ քանակությամբ գումար, բանկային համակարգի միջոցով որպես սպեկուլյատիվ ներդրումներ դրանք հայտնվում են անշարժ գույքի շուկայում և շինարարության մեջ, ինչպես նաև երրորդ երկրներում։ Հայաստանի Հանրապետության հիմնական տնտեսական աճը հենվում է ֆինանսական հատվածի, անշարժ գույքի, շինարարության և ծառայությունների վրա։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ