Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Չորս տասնամյակ անց ցանկություն կա նկարահանվել «երջանկության մեխանիկա» ֆիլմում՝ Ալլա Թումանյանի հետ. Ռազմիկ Մանսուրյան

Մշակութային

Երկար տարիներ է, ինչ մեծ արվեստագետ՝ օպերային երգիչ, դերասան ՌԱԶՄԻԿ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ (Բուռչո) ապրում է Հայաստանի սահմաններից դուրս՝ հեռավոր Միացյալ Նահանգներում: Լինելով հայրենիքից հեռու, միեւնույն ժամանակ, արվեստագետի ոգին բաբախում է հայի սիրով, ուժով, ցավով, հույզերով: «Իրավունք»-ը ունեցել է բացառիկ հնարավորություն մեծ մտավորականի հետ զրուցելու, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

— Պարոն Մանսուրյան, Դուք մշտապես ասում եք, որ առաջին հերթին երգիչ եք, ապա նոր դերասան: Իսկ հանդիսատեսը Ձեզ ավելի շատ որպես դերասա՞ն է ընկալում, թե՞ օպերային երգիչ:

— Ժողովուրդը նախ ինձ ճանաչում է դասական երգիչ, ապա նոր կինոդերասան, քանի որ ես ավարտել եմ կոնսերվատորիան՝ որպես օպերային երգիչ:

— Ֆիլմում հնչեցրած Ձեր մեկ խոսքը դարձել է թեւավոր, եւ գիտեմ, որ դա եղել է Ձեր իսկ կողմից իմպրովիզ: Հաճա՞խ եք նման իմպրովիզներ անում ֆիլմերում:

—Միշտ եմ արել իմպրովիզացիա եւ եթե լինում է առիթ, հիմա էլ եմ աանում: Դա իմ սիրելի ոճն է, բայց՝ չխախտելով տվյալ ֆիլմի ռեժիսորի պահանջները:

— Այժմ ստեղծագործական ի՞նչ փուլում եք:

— Այս պահին դադարեցրել եմ նկարահանումները, քանի որ ցանկություն կա նկարահանվել «Երջանկության մեխանիկա» ֆիլմում՝ Ալլա Թումանյանի հետ՝ չորս տասնամյակ անց: Դեռեւս ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:

— Գո՞հ եք մեր ֆիլմարվեստից եւ ի՞նչ կփոխեիք:

— Նոր ֆիլմերում չեմ տեսնում այն, ինչ կար հին ֆիլմերում: Թվում է, թե առաջ ենք գնում, բայց ոչինչ չի փոխվում, քանի որ, ով հասցնում, կինո է նկարում՝ չկարեւորելով որակը: Դրա համար պետք է խիստ համակարգ, մինչդեռ դոփում ենք տեղում:

 —Եթե ֆիլմ նկարեիք Հայաստանի մասին, ինչպե՞ս կկոչեիք:

— Եթե որոշեի ֆիլմ նկարել, ապա կնկարեի միայն գեղարվեստական ֆիլմ ու անունը կքննարկեի սցենարիստի հետ: Բայց ,ամենայն հավանականությամբ, անունը կդնեի՝ «Ազնիվ խոսք»:

— Պարոն Մանսուրյան, Ձեր աչքերով ինչ գույներով եք տեսնում Հայաստանի ներկա քաղաքական եւ մշակութային դաշտը:

— Շատ եմ ցանկանում վառ գույներով տեսնել Հայաստանը, բայց մի քիչ ուշանում է:

 — Ցավոք, իրավիճակներ են հասունացել հայրենիքում: Դուք, որպես մտավորական, այդ հարցերի շուրջ ինչպիսի՞ կարծիք ունեք:

— Դժվար է խոսել մի բանի մասին, որից տեղյակ չեմ: Դուք՝ այդտեղ, ես՝ այստեղ, բայց լավատես եմ: Թող լավ լինի:

— Ինչ-որ բան ճանապարհի կեսից, կարծես թե, փչացել է, ո՞րն է պատճառը:

— Իմ վարած մեքենան: Քանի դեռ տանից դուրս չեմ գալիս, լավ վարպետ չեմ գտնում, որ նորոգի:

— Ինչո՞ւ չեք գալիս:

— Այս տարի գալ չեմ կարող՝ ոտքս վիրահատել են: Եթե ամեն բան լավ ընթանա, գուցե 2027 թվականին կգամ Հայաստան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված