⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

«44- ում և հավերժ ունեմ ամենակարևորը՝ սեր»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Շոու բիզնես

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն նշում է ծննդյան տարեդարձը։ Նազենիին Ինստագրամում շնորհավորել են նրա մտերիմ ընկերները։

Այսօր իմ ու մեր ամենաիսկական, ամենաշքեղ, ամենախելացի, ամենասիրուն, անկրկնելի, միակ ու բացառիկ Նազենիի ծնունդն է։

Մարդ, ով սեր է ամբողջ էությամբ, ամուր թիկունք, մեր մեծ ընկերության ամրացնող սոսինձն ու ամենախելառ ընկերը: Անհավանական հումորի տեր, ուժեղ ու միաժամանակ անսահման զգայուն կին՝ իր տեսակով, խոսքով ու ներկայությամբ: Նազենին հազարավոր մարդկանց օգնում է չհուսահատվել, չնկրկել, չնեղվել, և «չ»-ով սկսվող բոլոր բառերը փոխարինել «լինելով», «կարողանալով», «հավատալով» ու «ստացվելով»։

Հայրենասեր, Աստծով ու հավատով ապրող մարդ... Կարող եմ շատ երկար շարունակել, ու միևնույն է՝ դեռ այնքան չասված բան կմնա։

Միայն մի բան կասեմ. Օրհնված եմ ես, օրհնված ենք մենք, որ մեր կյանքում դու կաս։

Ինչպես դու ես հաճախ ասում՝ «Պարզապես եղիր»։ Եղիր առողջ, երջանիկ, ուրախ ու միշտ այնպիսին, ինչպիսին կաս։ Մեզնից անպակաս։ Մնացածը՝ Աստված մեծ է։

Դու մեր Նազենին ես... Եվ ես ու մենք քեզ սիրում ենք անսահման»,- գրել է երգչուհի Սոֆի Մխեյանը։

«Որոշ մարդիկ գալիս են քո կյանք ու պարզապես մնում, որոշ կապեր անուն չունեն, բայց դրանք շատ արժեքավոր են։ Ամենագեղեցիկ պատմությունները միշտ չէ, որ բարձրաձայն են պատմվում և վերջապես կան մարդիկ, որոնց կողքին նույնիսկ լռությունն է խոսում… Ծնունդդ շնորհավոր ամեՆազենիս»,-գրել է Անդրեն։

Իր ծննդյան տարեդարձի օրը հրապարակում է արել նաև նազենի հովհաննիսյանը։ «Ես ազատ եմ, անխմբագիր, ես հայ եմ, իմերկրացի ես մարդ եմ ու աշխարհն է իմը, ապրի՜՜՜ր աղջիկ, արժեր լույս աշխարհ գալ, գոնե մի անգամ մայրամուտը տեսնելու համար...

44- ում և հավերժ ունեմ ամենակարևորը. սե՜ր... միշտ Փառք Տիրոջ։ Շնորհակալ եմ»,-գրել է Նազենին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ