Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Արտգործնախարար Արախչիի հայտարարությունն ազգայնականները գնահատում են, որպես դավաճանություն

Միջազգային

Իրանում շարունակվում են արագորեն սրվել ազգայնական թեւ եւ ռեֆորմիստների հարաբերությունները: Արտգործնախարար Արախչիի հերթական հայտարարությունն ազգայնականները գնահատում են, որպես դավաճանություն:

Ըստ Աբբաս Արաղչիի. «Եթե մենք 10 օր առաջ ընդունեինք հրադադարը, հիմա կունենայինք Լարիջանի, Խատիբ, Ասալույե և Ֆուլադ Մոբարակեհ»։

Ազգայնական ուղղվածության փորձագետն արձագանքել է.

«Պարոն Արաղչին, բացի կռվելու ցանկություն չունենալուց, նաև մաթեմատիկա չգիտի։ Նահատակ Լարիջանին մահացել է մարտի 17-ին, ինչը նշանակում է, որ հրադադարը պետք է ընդունվեր 23 օր առաջ։ Եվ այդ ժամանակ միակ առաջարկը լիակատար կապիտուլյացիան էր։

Պարոն «դիվանագետ», ապա ինչո՞ւ այս պատերազմը վերսկսվեց 12 օր անց։ Ի վերջո, դուք էիք, որ ճնշում գործադրեցիք Այաթոլլահ Խամենեիի վրա՝ հայտարարելով, որ եթե նա թույլ չտա բանակցություններ, Փեզեշկիանը կհրաժարական տա։

Դուք էիք, Աբբաս Արաղչի, որ տարածեցիք Գերագույն առաջնորդի նահատակության կոդը՝ ասելով. «Եթե սա տեղի ունենա...»։ Դրա փոխարեն դուք պետք է հայտարարեիք, որ այս անխոհեմ քայլը թանկ կարժենա թշնամուն, որ մենք կմշակենք միջուկային զենք և այլն...

Ամերիկայի հանդեպ սերը, ի վերջո, կհանգեցնի ձեր անպատվությամբ հեռանալուն այս աշխարհից։ Դուք շատ վատ կհեռանաք։

Նույնիսկ իրադարձությունների սկսվելուց առաջ այս բարեփոխիչները իրենց հարցազրույցների և հրապարակումների միջոցով թշնամուն գաղտնի ազդանշաններ էին փոխանցում»։

Այսպիսով, ազգայնականներն արդեն բացահայտ են ռեֆորմիստներին, այդ թվում` նախագահին եւ արտգործնախարարին մեղադրում ԱՄՆ-ի օգտին աշխատելու, այն է` դավաճանության մեջ: Ենթադրելի է, որ դա կունենա նաեւ գործնական հետեւանք:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ