«Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը

Նախորդ գիշեր ՌԴ ԶՈւ-ն Կիևի վրա արձակել են ռազմական հակամարտության սկզբից ի վեր ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ

Միջազգային

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram ալիքում հրապարակել է Կիևի և նրա մարզի վրա գիշերը կատարված զանգվածային հարվածի մանրամասները, որը Ուկրաինան արդեն անվանել է «ամբողջ ռազմական հակամարտության ընթացքում ամենահզոր բալիստիկ հարձակումը»։

Նախարարությունը մանրամասնել է, որ հարվածը հասցվել է օդային և ցամաքային ճշգրիտ զենքերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ռուսական զինված ուժերը թիրախավորել են Ուկրաինայի մայրաքաղաքում և շրջակա տարածաշրջանում գտնվող ռազմաարդյունաբերական օբյեկտներն ու լոգիստիկ կենտրոնները։

«Այսօրվանը, անկասկած, վերջը չէ։ Մենք լիցքավորված ենք և շարունակում ենք»,- նշել է Պաշտպանության նախարարությունը՝ ավելացնելով հրթիռի արձակման լուսանկարը։

Ըստ ուկրաինական INSIDER UA Telegram ալիքի՝ հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը Կիևի վրա արձակել են ռազմական հակամարտության սկզբից ի վեր ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ. Ուկրաինայի մայրաքաղաքում 53 րոպեի ընթացքում արձանագրվել է 40 հրթիռի պայթյուն։ Դրանից հետո Կիևի տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Մոնիտորվար մոնիթորինգային ռեսուրսը պարզաբանել է, որ հարվածները հասցվել են «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի և «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռների միջոցով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ