Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ է պատրաստել Պուտինի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ է պատրաստել Պուտինի դեմ. Սենատը հրապարակել է «դժոխային պատժամիջոցներով» օրինագիծ։

Օրինագիծը մշակվել է հանգուցյալ ռուսաֆոբ Լինդսի Գրեհեմի նախաձեռնությամբ։

➖Պատժամիջոցները կուղղվեն Պուտինին, Ռուսաստանի բոլոր քաղաքական և ռազմական առաջնորդներին և խոշոր գործարարներին։

➖Այն նաև կազդի պետական ​​ձեռնարկությունների և օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը։

➖Հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ռուս պաշտոնյայի դեմ՝ ըստ ԱՄՆ հայեցողության։

➖Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի «ստվերային նավատորմի», ինչպես նաև պատժամիջոցներից խուսափել փորձող օտարերկրյա անձանց և նավերի դեմ։

➖Խոշոր ռուսական բանկերի ակտիվների և գործունեության արգելափակում:

➖Առաջարկվում է նաև սահմանափակումները տարածել խոշոր էներգետիկ նախագծերի վրա։

➖Մինչև 500% մաքսատուրքեր այլ երկրների նկատմամբ` Ռուսաստանից ներմուծման համար:

➖Մինչև 100% երկրորդային մաքսատուրքեր ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների համար։

Օրինագիծը շուտով կքննարկվի։

Որոշ փորձագետներ նկատում են, որ նման պատժամիջոցները հավասարազոր է պատերազմի հայտարարման: Ամեն դեպքում, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունները կզրոյանան:

Այլ փորձագետներ ավելի մռայլ կանխատեսումներ ունեն: Նրանց գնահատմամբ, նման պատժամիջոցները զրոյացնում են միջազգային իրավունք հասկացությունը` դրա բոլոր բաղադրիչներով հանդերձ: Այդ թվում ամենավտանգավորը` միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ