Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Գոհար Մելոյանն է՞լ քաղաքականությամբ չի զբաղվում

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` դաշինքի ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են՝ գալուն պես մի դիմում էլ ինքը կներկայացնի։ Բայց այստեղ ուշագրավը ոչ թե Մելոյանի մանդատ վերցնել-չվերցնելն է, այլ՝ ստեղծված հետընտրական իրավիճակում հանգստի մեկնելը, եթե դա, իհարկե, իրականություն է։

Վերջերս «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եղբոր՝ Կարեն Կարապետյանի հանգստից հրապարակված լուսանկարին, որը լայնորեն տարածվել էր համացանցում, նշել էր. «Այո, իմ եղբայրը հիմա հանգստանում է, դա այդպես է։ Նախ իմ եղբայրը քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից։ Ու ինքը կարող է հանգստանալ, կարող է նաեւ անհանգստացնել։ Ինքն է որոշում»:

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ Մելոյա՞նն էլ Կարեն Կարապետյանի պես քաղաքականությամբ չի զբաղում, թե՞ հետընտրական արդյունքներն այնքան գոհացնող են Կարապետյաններին, որ թիմում ռելաքս հանգստի են անցել՝ ճիշտ այն պահին, երբ քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է առնում։

Սեփ․ լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ